25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արմավիրի և Բաղրամյանի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի և Բաղրամյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝  40-50 մ: Բքի պատճառով  փակ է  Բերդ – Ճամբարակ ճանապարհը: ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Երևանը պատված է մառախուղով. երթևեկությունը կաթվածահար է (ֆոտոշարք)

Հանրապետության տարածքում` Փետրվարի 27-ից մարտի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 27-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում` Փետրվարի 27-ից մարտի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, կդիտվի մառախուղ:Կանխատեսված տաք օդային զանգվածների ներթափանցման արդյունքում […]

Կտրել է 20 ամյա Կառլենի պարանոցը. ողբերգություն Արագածոտնում

Արագածոտնի մարզում փետրվարի 26-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել. ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ ձնակույտում հայտնված Mercedes կա, իսկ մեքենայից քիչ այն կողմ տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները Mercedes մակնիշի 35 DX 790 համարանիշի ավտոմեքենայի մոտ հայտնաբերել են […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 85 անգամ, որի ընթազցքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 1150 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ […]

Գյուղապետերը դժգոհում են

«Ջուրը թանկ է, գյուղացին էլ, եթե բոլոր հողատարածքները ոռոգի  նախ ջուր չի հասնի, երկրորդն էլ մթերքի գինը կբարձրանա», – սա ջրից ու ջրամատակարարումից բողոքող Շիրակի մարզի գյուղապետերի բողոքի մի մասն է միայն, որ  ներկայացրեցին մարզ հանդիպման եկած  ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին  ու ԱԺ բնապահպանության և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանին: Շիրակի մարզում […]

Համանախագահները կոչ են արել թույլ տալ տարհանել զոհվածների մարմինները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Ռիչարդ Հոգլանդը՝ ԱՄՆ, հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանի լարվածության աճի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նրանք կոչ են արել թույլ տալ զոհվածների մարմինների տարհանումը, տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։ «Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների տեղեկությունների, ինչպես նաև այլ աղբյուրների համաձայն` […]

Օգնության հասիր կործանվածիս

Նայիր, Տեր, քաղցրությամբ դառնացնողիս, Տեր իմ և Աստված իմ, Հիսուս Քրիստոս: Մի բարկանա ինձ վրա, Տեր իմ, իմ բազում մեղքերի համար, և մի մերժիր իսպառ Քո ձեռքի գործիս. ինձ թող չհասնի անոխակալիդ ցասումը, և մի անտեսիր տարակուսածիս, Տեր ներող և անհիշաչար: Հիշիր, մարդասեր, մեղքով վտանգվածիս և ողորմությամբ պատիր վիրավորվածիս խոցերը, քանի որ մեղքի կապանքները պատեցին […]

Աստված խոստանում է

«Եվ դուք մի՛ մտահոգվեք, թե ինչ եք ուտելու կամ ինչ եք խմելու, և մի՛ մտատանջվեք, որովհետև այդ ամենը աշխարհի հեթանոսներն են, որ փնտրում են: Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ: Այլ դուք հետամուտ եղեք Աստծո արքայությանը, և այդ ամենը ավելիով կտրվի ձեզ» (Ղուկ. 12։29-31)։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված