08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կան նաև կեղծ ընդդիմադիրներ, այդ կեղծ ընդդիմադիրներին վճարում են. ՀԱԿ անդամ (տեսանյութ)

Արագածոտնի մարզի Ուջան գյուղում համակիրների հետ հանդիպման ժամանակ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի տարածքային ցուցակով թեկնածուներից Վարդան Մալխասյանը նշեց, որ այս ընտրությունները յուրահատուկ ու տարբերվող են այն առումով, որ սրանք երկրի ապագան են որոշելու, Արցախի խնդրի համար են նաև կարևոր: Նա նաև անդրադարձավ կեղծ ընդդիմադիրներին. «Կան նաև կեղծ ընդդիմադիրներ, այդ կեղծ ընդդիմադիրներին վճարում են: Բայց դուք տարբերեք նրանց, […]

Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի «ճշտի» տակ. Իրատես

«Գելափի» հարցումներով` ՕՐՕ դաշինքն ունի ընդամենը 1,8 տոկոս՝ հետեւում թողնելով միայն կոմունիստներին։ Այս քաղաքական ուժն ի սկզբանե դատապարտված էր, քանի որ հասարակությունն այդպես էլ չհասկացավ, թե ինչպես կարելի է մեկ օրում իշխանությունից վերափոխվել ընդդիմության։ Սակայն այս դաշինքում ամեն ինչ խառնվեց իրար, երբ գործին միացավ Սամվել Բաբայանը։ Այսօր ՕՐՕ դաշինքի շտաբի ոչ պաշտոնական ղեկավար Սամվել Բաբայանը […]

Հանճարեղ քայլ. Հրապարակ

Նախընտրական այս փուլում ամենահետաքրքիրը մարդկանց՝ ընտրողների երկխոսություններն են՝ «ում ես ընտրելու, ինչու»թեմայով։ Երեկ ակամայից նման մի ուշագրավ երկխոսության ականջալուր եղա։ Փորձեմ ներկայացնել՝ հնարավորինս առանց խմբագրման։ Ո՞ւմ ես ընտրելու, հարցնում է միջին տարիքի տղամարդը միջին ֆիրմայի տիրոջը։ «Վարչապետին»։ «Էնա ասա՝ ՀՀԿ-ին, էլ ի՞նչ վարչապետ»։ «Չէ, ապեր, ես ՀՀԿ-ին դեմ եմ»։ «Լսիր, գրագետ մարդ ես, չե՞ս հասկանում, […]

Սերժ Սարգսյանը մեկնեց

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:   Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Ֆրանսուա Օլանդի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ: Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն […]

Պատկերդ Ծառուկյանով կտրեմ. Իրավունք

ԱԺ-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է: Հրապարակվել են բոլոր ուժերի նախընտրական տեսահոլովակները: Դիտելով «Ծառուկյան», ՕՐՕ դաշինքների տեսահոլովակները, տպավորությունն այնպիսին է, որ տեսահոլովակներն ու քարոզարշավը ընթանալու են անձերի շուրջ: Անձնապաշտությունը ցայտուն դրսեւորվում է «Ծառուկյան» դաշինքում: 3 րոպեանոց տեսահոլովակում միայն ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Եթե ԲՀԿ-ը միայնակ մասնակցեր ընտրություններին, ինչ-որ իմաստով կարելի է հասկանալ տեսահոլովակի […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 7-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝   10:00-16:00 Այասի փ. 1-57, Վերֆելի փ. 13-32, 25, 27, 34, 36, Նոր Կիլիկիա թաղ. 5, Սիսվանի փ. 1-64, Լուսինյանց փ. 32, 34 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, Սարի […]

Ռոբերտ Քոչարյանն ավարտո՞ւմ է խաղը. Ժամանակ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ոչ պաշտոնական կայքին տված հարցազրույցում դիրքորոշումն ու վերաբերմունքն արտահայտելով նախընտրական գործընթացի հանդեպ՝ հայտարարել է, ըստ էության, դե ֆակտո, որ դիրքորոշում և վերաբերմունք, որպես այդպիսին, չունի: Այսինքն՝ Քոչարյանի արտահայտած դիրքորոշումն այն է, որ չկա ծրագրային ու գաղափարական պայքար, աշխատելու է փողի և զոռբայության ուժը, և պարզ է, թե ինչ պատկեր է […]

Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1100 կրակոց

Մարտի 6-ին եւ լույս 7-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Պոռնիկների շքերթը. Ժամանակ

«Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը երեկ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին նշել է, որ Հայաստանը ստանում է զենք Ռուսաստանից, բայց ոչ «կոշտ» գներով, ինչ Ադրբեջանը, այսինքն՝ «կոշտ» գումարներ Ռուսաստանը ստանում է Ադրբեջանից, զարգացնում է իր ռազմաարդյունաբերությունը եւ զինամթերք է ուղարկում Հայաստան»,-ասել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված