06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Շոշափելիորեն խորացավ ոչ միայն Հայաստան-ԵՄ երկկողմ գործակցությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին՝ Եվրոպական խորհրդի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպական խորհրդի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ինչը հանուն Եվրոպական միության կայուն ապագայի կատարած Ձեր վիթխարի աշխատանքի լավագույն գնահատականն է և Ձեր հանդեպ առկա մեծ վստահության արտահայտությունը։ Բարձր […]

Էրդողանի «չափազանց կարևոր այցը» Մոսկվա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նախագահների հանդիպման օրակարգում են լինելու տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես սիրիական հարցը, և ահաբեկչության դեմ պայքարը: Քննարկվելու են էներգետիկ համագործակցությանը վերաբերող հարցեր: Թերթի բնորոշմամբ` «չափազանց կարևոր այցի» առաջնային նպատակը երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացն ավելի […]

Հայաստանը միշտ բաց է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ համատեղ մամլո ասուլիսին Սիրելի Նիկոս, Հարգելի ներկաներ, Ուրախ եմ ողջունել իմ գործընկերոջը, իմ լավ բարեկամին՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասին, Հայաստանում։ Սա լավ հնարավորություն է շարունակելու մեր ակտիվ երկխոսությունը, քննարկելու մեր երկրների և ժողովուրդների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման ուղիներն […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասին: Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ հայ-հունական առնչությունները հազարամյակների պատմություն ունեն, և այդ պատմությունը լի է բարեկամության բազմաթիվ դրսևորումներով, որի հիմքի վրա՝ Հայաստանի անկախացումից ի վեր անցած 25 տարիներին երկու պետությունները ձևավորել են սերտ բարեկամական […]

Մոսկվան սկսում է ՀՀԿ-ից

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան պարոն Ի. Վոլինկինի ղեկավարած պատվիրակությունն այսօր հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբում: Կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ նախագահի տեղակալներ Ա. Աշոտյանը և Մ. Լալայանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռ. Թադևոսյանը և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Զաքարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին գալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, կուսակցության ընթացիկ […]

«Հաց բերողը» բոյկոտում է հոգեւորականներին

Մինչ մամուլն ու հանրությունը մեղադրում էր եկեղեցուն եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանի` «Հաց բերողի» գործով լռություն պահպանելու եւ որեւէ դիրքորոշում չհայտնելու համար , ով ի դեպ, հոգեւոր սպասավոր է` սարկավագ, Արթուր Սարգսյանը մի քանի անգամ հրաժարվել է ընդունել բանտախցում իրեն այցելության գնացած հոգևորականին: Պատճառը հայտնի չէ, թե ինչու է […]

Կեղծ օրակա՞րգ

«Եթե որևէ ազգի խաղաղության կամ պատերազմի հարցը կարող է դիտվել կեղծ օրակարգ, ուրեմն, համաձայն եմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանն` արձագանքելով քննադատություններին, թե Կոնգրես-ՀԺԿ դաշինքի քաղաքական օրակարգը, որ վերաբերում է խաղաղության ծրագրին, կեղծ է: Լևոն Զուրաբյանը պարզաբանեց, որ իրենք հողերի հանձնում չեն ցանկանում: «Մենք ասում ենք` հաղթանակի ամրագրում խաղաղության միջազգային պայմանագրով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված