Նիկոլը` Չարենցի քթից այն կողմ
Իմ դպրոցական ընկեր Նիկոլը ինձ Չարենց էր ասում: Չէ, ստեղծագործելու ձիրքը նկատի չուներ, քիթս էր նմանեցրել Չարենցի քթին: Նիկոլի գիտելիքները գրականության ասպարեզում Չարենցի քթից այն կողմ այդպես էլ չանցան, ինչպես որ աշխարհագրության դասերին առանձնապես չէր փայլում: Ու երբ հանձնարարում էին քարտեզի վրա ցույց տալ օվկիանոսները, մենք կողքից հուշում էինք մեր ընկերոջը` ահռելի կապույտի մեջ չմոլորելու […]





































