12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան մասնակցին հնարավոր է՝ թույլ չտան մասնակցել մրցույթին

«Եվրատեսիլ 2017»-ին Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանին, հնարավոր է, թույլ չտան մտնել Ուկրաինա, որտեղ անցկացվելու է մրցույթը։ Այդ մասին հայտարարել է  Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, հայտնում է  life.ru-ն։  Վերջինը նշել է, որ նախ պետք է Ուկրաինայի անվտանգության ծառայությունները ստուգեն՝ Արծվիկը Ղրիմում եղել եւ այնտեղ ելույթ ունեցել է, թե ոչ, նոր միայն թույլ տան […]

Նախագահը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի օդանավակայանում Հանրապետության Նախագահին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններում […]

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի  21-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը։ Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ի գիտություն տնային տնտեսուհիների

Հասարակ հնարքներ, որոնք կօգնեն պահպանել մթերքը երկար: Խոհանոցում կամ պատշգամբում պահեք ավոկադոն, ծիրանը, բանանը, ցիտրուսայինները, սխտորը, կիվին սոխը, ֆֆումը, անանասը, կարտոֆիլը: Սառնարանում պահեք խնձորը, ընդեղենը, հատապտուղը, բրոկոլին, կաղամբը, գազարը, եգիպտացորենը, վարունգը, դդմիկը, խաղողը, սունկը: Կանաչեղենը` մաղադանոսը, համեմը, ռեհանը, սամիթը ծաղկեփնջի նման դրեք ջրի մեջ, ծեծկեք տոպրակով ու դրեք սառնարանը: Կոճապղպեղը պահեք սառցախցիկում: Սունկը պահեք թղթե […]

ՀՀ Առողջապահության նախարարը մեկնել է Վրաստան

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը եւ նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը Վրաստանի առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոյի հրավերով գտնվում են Թբիլիսիում։   Ինչպես նախարարների, այնպես էլ ընդլայնված հանդիպումները, քննարկումներն ու այցելություններն ուղղված են երկկողմ համագործակցության խորացմանը եւ փոխգործակցության նոր հեռանկարների բացահայտմանը։

Դինքի սպանության գործով ձերբակալվել է 6 հոգի

Թուրքիայում «Ակօս»  շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործում նոր զարգացումներ են գրանցվել: Ստամբուլի գլխավոր դատախազությունը Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում 8 հոգու ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնող «Turkiyegazetesi» լրատվական կայքը: Դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյուն ձերբակալման որոշում է կայացրել այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են Դինքի […]

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին

Մարտի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարի օգնական, ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրային աջակցման բյուրոյի տնօրեն Մագդի Մարտինես-Սոլիմանին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում ՄԱԿ-ի, այդ թվում՝ կազմակերպության զարգացման ծրագրի կողմից իրականացվող նախագծերի շուրջ: 

«Վստահ եմ, որ մեզ ոչինչ չի պակասում, որպեսզի կառուցենք բարվոք պետություն»

  Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ-ի) կողմից ստեղծվող մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի գործունեությանը վերաբերող հարցեր, որի կառավարչի ընտրության համար հայտարարված նախնական մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել «Ամբեր Կապիտալ» ընկերությունը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ֆոնդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված