14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Շնորհավորել է

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճան Դեցյանին՝ Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Ձերդ Գերազանցություն, ապրիլի 6-ին նշվում է Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ կապակցությամբ ՀՀ Ազգային […]

Վարչապետը «արտակարգ իրավիճակ» հայտարարեց

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց  իր խոսքով՝ ուրախ լուրով: Վարչապետը նշեց, որ անցավ նաև հերթական ընտրությունները և իր քաղաքական թիմը հաղթեց. «Ընտրությունները անցան հանդուրժողականության մթնոլորտում: Մեր թիմը ստացել է երկրում փոփոխություններ բերելու քվեն: Այդ իսկ պատճառով մեր աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք՝ արտակարգ իրավիճակ»,-ասաց Կարեն Կարապետյանը և հավելեց, որ պատասխանատվությունը ավելանում է: […]

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները նվազել են

 Պտղի սեռող պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հիմնախնդրի հաղթահարման գործում որոշակի դրական միտումներ են արձանագրվել։ 2008-2012թթ. նորածիների աղջիկ-տղա հարաբերակցության միջին ցուցանիշը կազմել է 100:115, 2014թ.` 100:113,4, 2015թ.` 100:112,7, իսկ 2016թ.` 100:111,9: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով ծնունդների բնականոն  սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածնի հաշվով։ Սեռերի անհամամասնության խնդիրը Հայաստանում ի հայտ է եկել […]

Հերթով գնում ենք էն աշխարհ. ազատամարտիկը հունից դուրս եկավ /տեսանյութ/

Հող հանձնելու մասին խոսակցությունները, խաղաղության մասին քաղաքական որոշ ուժերի մոտեցումները  հունից հանում են պատերազմի դաշտում արյուն տված մարդկանց: « Տիգրան մեծից հետո առաջին անգամ հայ ազգը ազատագրեց իր հողերը և դա մեր պապենական հողն է, ոչ մի նախագահ,  կամ Լևոն  Տեր-Պետրոսյան չի կարող մեր փոխարեն որոշի: Բա էս զոհերը, այս Եռաբլուրը: Բոլորս հիվանդացել ենք  էտ […]

Ադրբեջանին ճնշելու երկու տարբերակ կա

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է՝ այս փուլում դժվար է արցախյան հարցը միանգամից լիարժեքորեն կարգավորել: Ցավալի է, բայց գրեթե ամեն օր լսում ենք, որ հայ զինվոր է հրազենային վիրավորում ստացել կամ զոհվել:   «Այդ վիճակից միանգամից լիարժեքորեն ազատվել հնարավոր չէ, բայց կարելի է մեխանիզմներ կիրառել՝ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու և այդ ակտիվությունը  զսպելու համար: Իհարկե, ասվածը […]

Փորձել են ապօրինի կերպով պոմիդոր ներմուծել

Պետական եկամուտների կոմիտեն, ակտիվ փոխգործակցելով գյուղմթերք արտադրողների և նրանց շահերը պաշտպանող համապատասխան կառույցների հետ, ևս մեկ անգամ փաստում է, որ խիստ հետևողականություն  է դրսևորում գյուղմթերքի ներկրման ցանկացած անօրինական փորձի նկատմամբ. ներկրումների ամբողջ շղթան գտնվում է խիստ վերահսկողության ներքո: Կոմիտեն վստահեցնում է, որ սահմանին իրականացվում է շուրջօրյա հսկողություն, հետևաբար կանխվում են գյուղմթերքի ապօրինի ներկրման փորձերը հանրապետություն: […]

«էնա կգնամ Գելենջիկում կապրեմ, գոնե կիմանամ` ծովափ է … »

«Ես փետրվարին դեռ կանխատեսում էի արել, ՀՀԿ-ին հիսուներկու տոկոս էի կանխատեսել, ասել էի, որ ՀԱԿ-ը չի անցնի, ՀՅԴ-ը կանցնի, ՕՐՕ-ն չի անցնի, «Ազատ դեմոկրատները» չեն անցնի, «Ծառուկյանը», բնական է, որ պիտի անցներ: Այսինքն ինձ համար այս արդյունքը զարմանալի չէր, սպասելի էր: Իսկ Ելքը ևս կանխատեսել էի, որ պիտի անցներ, բայց կարծում էի, որ ավելի շատ […]

«Էս ցիգանները … ». Օլիգարխը հիասթափված է ժողովրդից. Ժամանակ

Օրաթերթի զրուցակիցն էգործարար, Հայաստանից տևականժամանակ բացակայած ՏիգրանԱրզաքանցյանը, ով խորհրդարանական ընտրություններին Գեղարքունիքում ՀՀԿռեյտինգային կարգով  առաջադրված պատգամավորության թեկնածու էր: Նա ստացել է ընդամենը 3900 ձայն:  -Պարոն Արզաքանցյան, վշտացա՞ծ եք գրանցված արդյունքներից: -Շատ մտահոգություններ ունեմ: Մասնավորապես այն, որ իմ համաքաղաքացիները տեսնես ինչի մասին են մտածում, որ նման քայլերի են դիմում: Մի՞թե իրենց համար վաղվա օրը հետաքրքիր չէր, որ իրենց այդպես պահեցին: -Նկատի ունեք այն, որ ընտրակաշառք վերցրին և գնացին քվեարկությա՞ն: […]

Դոնի Ռոստովի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել

Դոնի Ռոստովի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մի հոգի տուժել է։ ТАСС գործակալության տեղեկություններով՝ տուժածը տղամարդ է, նրա ձեռքի մատները կտրվել են։ Նշվում է, որ պայթյունի վայրի մոտակայքում դպրոց կա, որի տարածքը շրջափակվել է, դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները։  Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված