15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԵԽԽՎ -ի համար այսօր աննախադեպ օր է․ Հերմինե Նաղդալյանը Ագրամունտի հետ կապված սկանդալից

Ինչպես արդեն հայտնի է՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի առաջին օրը մեկնարկել է սկանդալով. կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտին խիստ քննադատությունների են ենթարկել եվրոպացի պատգամավորները՝ պահանջելով նրա հրաժարականը, ինչի արդյունքում Վեհաժողովի նախագահը 10 րոպե ընդմիջում է վերցրել և այլևս չի վերադարձել: Թեմայի մանրամասներին ծանոթանալու համար կապ հաստատեցինք ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար,  ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի […]

Նախագահը ներկա է գտնվել «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին: Այն իրականություն է դարձել Հանրապետության Նախագահի աջակցությամբ և մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու հայ ժողովրդի վերածննդին:

Ֆեթթուլլահ Գյուլենը՝ Դինքի սպանության գործով մեղադրյալ

Թուրքիայում հայ լրագրող, «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության շրջանակներում կազմված մեղադրական եզրակացության մեջ 51 մեղադրյալների շարքերում տեղ է գտել նաև Էրդողանի քաղաքական հակառակորդ, ընդդիմադիր գյուլենական շարժման առաջնորդ և իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենի անունը: Ըստ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի, Ստամբուլի գլխավոր դատախազության, ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների վարչության դատախազ Գյոքալփ Քյոթչուի կողմից տարվող հետաքննության արդյունքում կազմվել է 122 էջանոց մեղադրական […]

Ցեղասպանություն իրականացրած պետությունների և վարչակազմերի անպատժելիությունը իրական սպառնալիք է մարդկության դեմ նոր ոճրագործությունների. Հերմինե Նաղդալյանը՝ եվրոպացիներին

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովում տարածել է իր ելույթը, որտեղ եվրոպացի պատգամավորների ուշադրությունը հրավիրել է 20-րդ դարի ամենածանր հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության եղելության վրա և խոսել մարդկության դեմ նման ոճիրների կանխարգելմանն ուղղված պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու ծայրահեղ անհրաժեշտության մասին:    Հերմինե Նաղդալյանն […]

Հաստատվում է այն տպավորությունը, որ Ադրբեջանը ունակ չէ բանակցելու

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդայնի պատասխանը Հանրային հեռուստաընկերության Օրակարգ ծրագրի հարցերին Հարց. Պարոն նախարար, Բաքուն ասում է, թե իբրև Հայաստանը խուսափում է բանակցություններից, բայց ստիպված կլինի վերադառնալ բանակցային սեղանին։ ԻՆչպես կարձագանքեք այդ պնդմանը։ Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանական կողմը պարզապես փորձում է, ինչպես ասում են «վատ խաղի ժամանակ դեմքի լավ արտահայտություն ընդունել», բայց դա էլ նրանց մոտ չի ստացվում։ Հայտնի […]

Մեջլիսի հայ պատգամավորի ուղերձը ապրիլի 24-ի կապակցությամբ

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցության ուղերձ է հղել: «Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է: Մեծ եղեռնից անցել է 102 տարի: Սակայն այս հողերում կատարված ծանրագույն հանցագործության՝ Հայոց ցեղասպանության հետ  մինչև օրս առերեսում տեղի չի ունեցել»,- ըստ ալևիական «Alevinet» լրատվամիջոցի՝ ասել […]

«Հավանականությունը շատ քիչ է, որ Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը» /տեսանյութ/

Ազատամարտիկ Արմենը, ով  ավելի շատ հայտնի է որպես «Կոբրա», կարծում է՝ Թուրքիան առաջիկա տարիներին շարունակելու է իր ժխտողական քաղաքականությամբ առաջնորդվել: «Հավանականությունը շատ քիչ է, որ Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը: Ամեն հայի պարտքն է  այսօր լինել այստեղ ու հարգել անմեղ զոհերի հիշատակը, իսկ  եթե հարկ լինի, ազատամարտիկները պատրաստ են պայքարել ու հետ բերել հայոց հողեր», – […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված