Ապրիլի 14-20-ը մայրաքաղաքում ծնվել է 385 երեխա
![](https://henaran.am/wp-content/uploads/2017/04/unnamed-3-20-300x200.jpg)
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 14-20-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 385 երեխա՝ 208 տղա, 177 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36626 քաղաքացի: