Այդ իսկ պատճառով այս ծրագիրը մեզ համար ընդունելի չէ. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի 5 և Լոռու մարզի 4 համայնքների լավագույն հնգամյա զարգացման ծրագրերը: Համայնքների ղեկավարները վարչապետին են ներկայացրել ձեռնարկատիրական և սոցիալական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են սպանդանոցների, չրանոցների, աղբի վերամշակման գործարանի, սառնարային, անասնապահական տնտեսությունների հիմնմանը, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության զարգացմանը, ասֆալտապատման իրականացմանը, դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի […]