03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ամեն պատերազմ ունի իր գինը. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

«Ժամանակին երազել եմ, որ ունենանք այնպիսի հնարավորություն, որ մեր պատմական ճակատամարտերը կարողանանք վերարտադրել: Այդ իմաստով շատ հետաքրքիր է: Նաև ռազմահայրենասիրական ոգով սերունդին դաստիարակելու տեսակետից է շատ կարևոր»,-այսօր Հաղթանակ զբոսայգու տարածքում 89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի վարած մարտերից մեկի վերակերտումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա` ամեն պատերազմ ունի իր գինը, […]

Ի՞նչ վիճակում են ապրիլյան պատերազմի հաշմանդամ դարձած հերոսները/տեսանյութ/

Պետությունը ձգձգում է 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորների արտասահմանում վերականգնողական բուժման հարցի լուծումը: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի  ժամանակ հայտնեցին վիրավորներ Հայկ Սեխլիյանը եւ Դանիել Դավթյանը: Հայկ Սեխլիյանի խոսքով, որը Թալիշում վիրավորվել էր ողնաշարի շրջանում, Հայաստանում շատ լավ բժիշկներ կան, եւ ինքը նրանց շնորհակալ է օգնության համար, սակայն այստեղ […]

« Սատանի թուղթ ա, սաղի տեղը ստորագրել են». «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր

«Ա՛յ մարդ, մանդատից չեմ հրաժարվել, ասե՞մ հրաժարվել եմ», այսօր՝ մայիսի 3-ին ԿԸՀ -ում լրագրողներին ասաց  «Ծառուկյան» դաշինքից Շիրակի մարզից տարածքային ցուցակով առաջադրված Մուշեղ Սաղաթելյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դիմում է բերել, որով պահանջում է չեղյալ համարել իր անունից գրված ինքնաբացարկի դիմումը:  Սաղաթելյանն ընդգծեց, որ խարդախություն է տեղի ունեցել և ԿԸՀ նիստից հետո կհայտարարի, […]

«Սրանով մենք ազատականացնում ենք դաշտը Եվրոպական Միության անդամ բոլոր պետությունների հետ»

Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի խոսքով` շատ կարևոր է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ պաշտոնական բանակցությունների առաջին փուլի մեկնարկը, որ տրվել է ապրիլի 27-ին: Նա հավելեց, որ տրամադրվածությունը դրական է: Նույն տեմպերով շարունակելու դեպքում բավական արագ հնարավոր կլինի հասնել բանակցությունների ավարտին, որից հետո կլինի համաձայնագրի ստորագրումը: «Համաձայնագիրը […]

«Ծառուկյան» դաշինքից 11 թեկնածուներ հրաժարվել են ինքնաբացարկի դիմումներից.ԿԸՀ-ում թեժ է

«Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավորի մանդատից հրաժարվելու վերաբերյալ 23 ինքնաբացարկ հայտնած պատգամավորներից 11-ը հրաժարվում են իրենց ինքնաբացարկի դիմումներից: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԿԸՀ նիստում հայտարարեց  Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Մուկուչյանը ընթերցեց այդ 11 պատգամավորների անունները. Վահան Կարապետյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Ալիկ Եղիկյան, Սերգեյ Բագրատյան, Արարատ Զուրաբյան, Մուշեղ Սաղաթելյան, Մանուկ Սուքիասյան, Հրանտ Դավթյան, Արթուր Մանուկյան […]

Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են համատեղ զենք արտադրելու շուրջ

Զենքի արտահանմամբ զբաղվող ռուսական «Рособоронэкспорт» պետական կազմակերպության մարքեթինգի բաժնի պետի տեղակալ Վլադիմիր Գոնչարովը հայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցություններ են անցկացվում թուրք-ռուսական համատեղ զենք արտադրելու նախագծի շուրջ: Ըստ թուրքական «Haberler»  լրատվական կայքի` Գոնչարովը հայտնել էր, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն ռուսական արտադրության տարբեր հեռահարության ՀՕՊ համակարգերի, այլև մի շարք ուրիշ խոշոր տրամաչափի  զինատեսակների […]

«Թեժ մարտեր» Հաղթանակի զբոսայգում (ֆոտո, տեսանյութ)

Հայրենական Մեծ պատերազմի 72-ամյակի կապակցությամբ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հկ-ն, ՀՀ ՊՆ-ը Հայաստանի վետերանների միավորման ու Հայաստանի Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ այսօր Հաղթանակ զբոսայգու տարածքում անցկացրին 89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի վարած մարտերից մեկի վերակերտումը: «Երիտասարդ համալսարանականների միավորում» հկ-ի նախագահ Գևորգ Մելքոնյանը Henaran.am-ին ասաց, որ Հայաստանում առաջին անգամ է ներկայացվում նման իրադարձություն, երբ Հայրենական մեծ պատերազմի մարտի փոքրիկ դրվագ […]

«Ելք» դաշինքը երևանցիներին որակյալ կրթություն է խոստանում /տեսանյութ/

Այս պահին «Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացնում Երևանի Ավան վարչական շրջանում: Ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանը իր խոսքում ընդգծեց, որ եթե Երևանցիները ուզում են, որ իրենց երեխաները որակյալ կրթություն ստանան, ուրեմն պետք է իրենց վստահության քվեն տան «Ելք» դաշինքին, քանի որ այժմ Երևանի դպրոցների տնօրենների մեծամասնությունը այնպիսին է, որ ջանում է քվեներ հավաքել իշխանության ներկայացուցիչների […]

Ինչո՞ւ ես ատում նրան

«ԱՏԻՐ ՆՐԱ ՄԵՂՔԵՐԸ, ԻՍԿ ԻՐ ՀԱՄԱՐ ԱՂՈԹԻՐ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԿՆՄԱՆՎԵՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ, ՈՎ ՉԷՐ ԶԱՅՐԱՆՈՒՄ ՄԵՂԱՎՈՐՆԵԻ ՎՐԱ, ԱՅԼ ԱՂՈԹՈՒՄ ԷՐ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ» Կեղծ նախանձախնդրություն ունեցողը հիվանդ է ծանր ախտով։ Շուտափույթ կերպով աշխատիր քո հոգու առողջության համար։ Իսկ եթե ցանկանում ես բժշկել տկարներին, ապա իմացիր, որ հիվանդներն առավել կարիք ունեն խնամքի, քան խիստ հանդիմանության։ Սակայն դու, ուրիշներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված