22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարդիկ դիմումների մասին շատ լավ տեղեկացված են եղել. Իվետա Տոնոյան (տեսանյութ)

«Ընթացքի մեջ են»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե «Ծառուկյան» դաշինքում եղած խնդիրներն արդյոք հարթվել են, ասաց Գագիկ Ծառուկյանի խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանը: Վերջինս նշեց, որ բոլոր թեկնածուներն էլ դիմումները գրել են, ստորագրել են, իրավապահ մարմիններն էլ կարող են հաստատել: «Մարդիկ դիմումների մասին շատ լավ տեղեկացված են եղել»: Մանրամասները` տեսանյութում:

Կոնտեքստ չկա մանդատների արարողությանը չներկայանալու մեջ

«Ելք» դաշինքի խմբակցության պատգամավորներն այսօր չէին ներկայացել մանդատներ ստանալու արարողությանը: Henaran.am-ի հետ զրույցում դաշինքի խոսնակ Տիգրան Ավինյանն ասաց, որ դա ոչ նախօրոք պլնավորված քայլ է եղել, ոչ բոյկոտ: «Ոչ մի կոնտեքստ չկա դրա տակ, բոլորը զբաղված են Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավով»,-նշեց նա: Հիշեցնենք, որ դաշինքն ունի 9 պատգամավոր:

Հրապարակվել են Արայիկ Հարությունյանի պատասխանները առցանց հարցուպատասխանի շրջանակներում հնչած հարցերին

Արցախի Հանրապետության կառավարության յութուբի ալիքում հրապարակվել են Արայիկ Հարությունյանի պատասխանները հինգերորդ առցանց հարցուպատասխանի շրջանակներում իրեն ուղղված շուրջ 25 հարցերին, որոնք վերաբերում են տնտեսությանը, ենթակառուցվածքներին,կրթությանը, սիրիահայերի վերաբնակեցման ծրագրերին, բնակարանաշինությանը և մի շարք այլ ոլորտների: Պատասխանելով սիրիահայերի վերաբնակեցմանը վերաբերող հարցին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը հնարավորին չափ աշխատանք է կատարել Արցախ տեղափոխված սիրիահայերի տեղավորման և ինտեգրացիայի ուղղությամբ: […]

«Կասեն` Տարոնը ընտրակաշառք է տալիս»/տեսանյութ/

Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածուները այսօր հանդիպումներ ունեցան Էրեբունի վարչական շրջանում: Ընտրողները քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին ողջունեցին ծափերով և բացականչություններով: Ելույթներից հետո Տարոն Մարգարյանը շփվեց բնակիչների հետ` լսելով նրանց առաջարկները: Երբ լրագրողները փորձեցին հարցեր տալ քաղաքապետի թեկնածուին վերջինս արձագանքեց. «Թողեք մարդկանց հետ շփվեմ, ինձ հաճելի է ընտրողների հետ շփվելը`հարցերի ժամանակը չի»: Մի կին մոտենալով […]

Համբերե՛ք /տեսանյութ/

Այսօր ի թիվս  մյուս պատվամավորների՝ պատգամավորական մանդատները ստանալու էր եկել Աղվան Վարդանյանը :  Վերջինս  անդրադարձավ ՀՀԿ-ՀՅԴ  կոալիցիային՝ լրագրողներին խորհուրդ տալով  համբերել. «Մի փոքր համբերություն ունեցեք և բոլոր հարցերի պատասխանները կունենաք»:    

Զինծառայող Կարեն Ավետիսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 3 ծառայակիցների

Երրորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Մեղադրանք է առաջադրվել 3 ծառայակիցների: Զինծառայող Կ.Ավետիսյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլի 25-ին՝ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում: Նույն օրը երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել […]

Հեպատիտ Ց-ով հիվանդները կարող են ցուցակագրվել բուժման ծրագրում ընդգրկվելու համար

Մի քանի օր առաջ ՀՀ կառավարությունը հաստատեց Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերության ծրագիրը, համաձայն որի Հայաստանի Հանրապետությանն է նվիրաբերվում ժամանակակից «Սովալդի»դեղ, որով հեպատիտ Ց-ով հազար հիվանդ բուժում կստանա։ Ասենք, որ  հեպատիտ Ց-ի դեմ պայքարը հանրային առողջապահական լուրջ խնդիր է։ Այն խիստ վտանգավոր վարակիչ հիվանդություն է թե՛ հիվանդի առողջության և կյանքի, թե՛ հանրության համար։ Համաշխարհային փորձը ցույց […]

Չե՞ք հոգնել, ժողովո´ւրդ ջան. ՀՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ)

«Չե՞ք հոգնել, ժողովո´ւրդ ջան, ես արդեն բազմիցս անդրադարձել եմ դրան»,-այսօր մանդատների հանձնման արարողությունից առաջ լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հարությունյան Կարապողոսյանն` անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ինքը Էրեբունիում իր շտաբների ֆինանսական խնդիրները չի հոգացել, թիմակիցներին խոստացել է, որ ընտրվելուց հետո «լավ կլինի», բայց անհետացել է՝ կապի դուրս չի գալիս որևէ մեկի հետ։ Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված