Մեր կյանքից դեռևս թոթափված չեն խնդիրները

Քիչ առաջ մեկնարկեց 6-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը, որը վարում է փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը: Վերջինս շնորհակալություն հայտնեց այն հնարավորության համար, որ արդեն փոքրամասնությունների ներկայացուցիչներն էլ են ընդգրկված խորհրդարանում: Ապա հնչեց ՀՀ օրհներգը, որից հետո ելույթով հանդես եկավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: վերջինս նշեց, որ խորհրդարանի կողմից կարևորագույն քայլեր են ձեռնարկվում երկրի զարգացման համար […]