06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Եթե անձրև չլինի, առաջիկա երեք օրերին ներքին շերտն ամբողջությամբ կավարտենք

Տավուշի մարզի Հաղարծին համայնքով անցնող միջպետական ճանապարհի շուրջ 5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։ Հիմնանորոգվող ճանապարհի հիմքի ասֆալտբետոնե խառնուրդով շերտը փռված է։ Հաջորդ փուլը  ասֆալտապատումն է: Ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող ընկերության ղեկավար Ստեփան Վարդանյանը, նախարարին ներկայացնելով […]

Այս ցուցահանդեսը շարունակությունն է մեր երեկվա ասելիքի՝ երախտագիտություն ի գործ. Ռուբեն Վարդանյան

Մայիսի 29-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց «100 կտավ» ցուցահանդեսը,  որտեղ ներկայացված են խորհրդային շրջանի հայ եւ ռուս նկարիչների աշխատանքները: «100 կտավ» ցուցահանդեսը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի մշակութային նախագծերից է, որի նպատակն է ներկայացնել խորհրդային շրջանի նկարիչների, այդ թվում՝ սոցռեալիզմի հայտնի ներկայացուցիչների աշխատանքները: Նախագծում ընդգրկված նկարները IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի, հիմնադրամի  նվիրատուներ Վլադիմիր Ավետիսյանի […]

Հայաստան կայցելի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

Մայիսի 30-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: ԱԳՆ հաղորդմամբ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին կընդունի Հանրապետության նախագահը։ Մայիսի 30-ին կկայանան Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի բանակցությունները, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը:

Նախագահը նոր նշանակում է կատարել

Նախագահ Սերժ Սարգսյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ է նշանակել։ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը` նախագահը որոշել է՝ Միքայել Սողոմոնյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:

Այստեղ ԿԱՐՈՂ ԷՐ լինել Հայոց Ցեղասպանության Թանգարանը․․․

Հետայսու մեր ազգի պարտության ու համախմբվածության բացակայության խորհրդանիշներից մեկը համարում եմ Վաշինգտոնի սրտում գտնվող այս պատմական շենքը։ Սպիտակ տանից երեք րոպե քայլելուց հետո հայտնվում ես այստեղ՝ Վաշինգտոնի Ազգային բանկի շենքի մոտ։ Հիանալի ճարտարապետական գլուխգործոց, որում պետք է լիներ Հայոց ցեղասպանության թանգարանը․․․ Այդպես էր հայտարարվում տասնամյակներ շարունակ։ Սակայն համայնքի ներկայացուցիչների միջև տասնյակ տարիներ ձգված դատական վեճերի […]

«Երկիր Ծիրանին» կվերցնի Երևանի ավագանու հինգ մանդատները

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ակնկալիքներ չունի մայիսի 31-ին Վարչական դատարանի հրապարակելիք դատական ակտից ու մտադիր է վերցնել ընտրությունների պաշտոնական արդյունքներով հասանելիք ավագանու հինգ մանդատները: Մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական տվյալների համաձայն, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ստացել էր քվեների շուրջ 7.5 տոկոսը, մրցակից ուժերը՝ իշխող Հանրապետականը և «Ելք» դաշինքը, ստացել էին համապատասխանաբար՝ քվեների 69.5 և 20.4 […]

Արա Բաբլոյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակության անդամներին: Արա Բաբլոյանը ողջունել է ՌԱԿ պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում եւ ներկայացրել իր գործընկերներին՝ Էդուարդ Շարմազանովին եւ Վահրամ Բաղդասարյանին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ՌԱԿ-ի կողմից Հայաստանում եւ Սփյուռքում իրականացվող նախաձեռնություններն ու ծրագրերը անուրանալի […]

Ուժեղ հարված կլինի

«Իշխանության մեջ արդեն գնում են սարսափելի վերդասավորումներ»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը: «Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից հետո էլ Սերժ Սարգսյանը պահելու է վերահսկման բոլոր մեխանիզմները, որովհետև մենք տեսնում ենք այդ միտումը, ուրիշ բան է, թե այդ վերահսկողության լծակները նա դեպի ուր կուղղի»,-նկատեց նա: Ըստ Անուշ Սեդրակյանի`մենք տեսնում ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված