03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախում հյուրընկալել ենԱրա Բաբլոյանի պատվիրակությանը

Հունիսի 15-ին երկօրյա այցով Արցախ է ժամանել  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել են Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, խորհրդարանական մեծամասնության ղեկավար Արթուր Թովմասյանը և այլ պատասխանատուներ: ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո, սա Արա Բաբլոյանի […]

Մանկապատանեկան մամուլի խմբագիրները «շոկի» մեջ են /տեսանյութ/

Բանաստեղծուհի, մանկագիր, ՀԳՄ անդամ  Անուշ Վարդանյանը երկար տարիներ է, ինչ  խմբագրում է «Ծիծեռնակ» մանկական ամսագիրը: Վերջերս լրատվամիջոցներից մեկով հեռարձակվել է տեսանյութ, որտեղ թիրախավորվել է մանկապատանեկան գրականությունը: Անուշ Վարդանյանը զարմացած և  զայրացած է.«Այդ տեսանյութը դիտելուց հետո մանկապատանեկան մամուլի խմբագիրները ընկան «շոկի» մեջ: Տեսանյութում շեշտվում էր, թե ինչո՞ւ է շատ գումար տրամադրվում մանկապատանեկան մամուլին: Թիրախում էր նաև […]

Անի Հովհաննիսյանի պաշտպանն առաջարկում է բերման ենթարկել Տիգրան Ուրիխանյանին /տեսանյութ/

Այսօր տեղի ունեցավ «Անալիտիկ»-ի գործով հերթական դատական նիստը:  ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը չէր ներկայացել   «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատական նիստին: Հիշեցնենք՝    արդեն  4-րդ նիստն է՝ հենց գործով տուժող Տիգրան Ուրիխանյանի չներկայանալու պատճառով չի  կայանում:  «Տուժողը իր նախորդ դատական նիստին դատարան ուղարկված գրությամբ հայտնել էր, որ պարտադիր կներկայանա այսօրվա դատական նիստին: Ամեն […]

Փոքրիկին անհապաղ վիրահատելու համար 800 դոլար է անհրաժեշտ (տեսանյութ)

Նարեն Լոռու մարզի Ագարակից գյուղից է: Ծնվել 2012 թվականին: Ընտանիքի 3-րդ զավակն է: Մայրն անընդհատ գտնվել է բժշկական հսկողության տակ և երբևէ մասնագետները խնդիր չեն նշել: Փոքրիկը ծնվել է ՄՈՒԿ ախտորոշմամբ՝ ախտահարված է կոնքազդրային հոդը: Արաբկիր ԲԿ-ն բուժման և վիրահատական ողջ ծախսերը վերցրել է իր վրա, սակայն տեղադրվող իմպլանտն արժե 800 դոլլար և ծնողներն ի […]

Թուրքիայում որոշվել է քանդել Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս կաթոլիկ եկեղեցին

Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս կաթոլիկ եկեղեցին կարող է քանդվել: Թուրքական «Karınca» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Դիարբեքիրի Սուր շրջանի Ալիփաշա և Լալեբեյ թաղամասերում վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում: Այդ աշխատանքների շրջանակներում որոշում է կայացվել քանդել նշված թաղամասերում գտնվող մի շարք շինություններ, որոնց թվում հայտնվել է նաև պատմական հայկական կառույցը: Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի մշակույթի նախարարությունը կամ տեղական […]

Կատարյալին հասնելու համար ժամանակ ունենք. ՀՀԿ-ից` Սվիտալսկուն

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ կյանքում ամեն ինչը համեմատականի մեջ են գնահատում: Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին` պատգամավորը նշեց, որ այն, որ ընտրությունները բավական առաջընթաց ունեին նախկինների նկատմամբ, ոչ ոք չի հերքել ու չի էլ կարող հերքել: «Կատարյալ ոչինչ չի էլ լինում, և […]

Չեն մոռացել Նիկոլի «եվրոյոնջա»-ն

«Ելք» դաշինքի հետ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպումը խորհրդարանական ընտրություններից հետո հատկանշական է։ Ճիշտ է, դաշինքը նախընտրական շրջանում հրաժարվեց հստակ արևմտյան դիրքորոշման արտահայտումից, որովհետև Եվրոպայում ու Ամերիկայում դեռևս չեն մոռացել Նիկոլ Փաշինյանի հայտնի «եվրոյոնջա» արտահայտությունը, սակայն ամեն դեպքում այս պահին խորհրդարանում ներկայացված կուսակցություններից ու դաշինքներից ԵԼՔ-ը միակն է, ում հետ ամերիկացիները քիչ թե շատ կարող […]

Ղումար ու գողական բարքեր /տեսանյութ/

Քրեակատարողական հիմնարկներում ղումար  խաղալու ինստիտուտ է գործում: Կփորձի արդյոք Արդարադատության նախարարը կանխել այդ երևույթը: «Գիտե՞ք, եթե մենք խոսենք ընդամենը երևույթի մի որևէ տեակի մասին, ես չեմ պատրաստվում պատասխանել կոնկրետ երևույթի մասով։ Ես խոսւոմ եմ արմատական փոփոխությունների մասին, խոսքը ոչ թե հետևանքներն են, այլ արմատական փոփոխությունները։ Ասում ենք՝ ղումարն արգելենք, ղումարն արգելված է, թղթախաղն ընդհանրապես գաղութներում […]

12 զոհ, անհետ կորածներ․ Լոնդոնի հրդեհի պատճառը /ֆոտո, տեսանյութ/

Լոնդոնի 24-հարկանի Grenfell Tower բնակելի շենքի հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 12-ի, շենքի տասնյակ բնակիչներ համարվում են անհետ կորած, իսկ վիրավորների թիվը հասնում է 79-ի։ Նրանցից 18-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Քանի որ շենքի փլատակները դեռ ամբողջովին չեն ուսումնասիրվել, ակնկալվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, հայտնում է The Telegraph-ը։ Հրդեհի պատճառի մասին դեռեւս պաշտոնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված