18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Առնետները շարքից հանել են դոմիկի բնակչի անգամ հեռուստացույցը /տեսանյութ/

Գյումրու վագոն–տնակներում բնակվող հարյուրավոր այլ ընտանիքների նման, նրանք նույնպես ստիպված են պայքարել ոչ միայն ցրտի, խոնավության ու քաղցի, այլ նաև առնետների դեմ, որոնք վխտում են տնակային ավաններում: Օգնություն տրամադրելու նպատակով նրանց տնակ այցելած «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին երեխաների մայրը պատմել է, որ գիշերները առնետների ահից չի կարողանում հանգիստ քնել, նույնիսկ առնետները շարքից հանել էին մի կերպ […]

Ներկայացվեց Արագածոտնի նոր մարզպետը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Արագածոտնի մարզպետարանում մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների պատասխանատուներին, համայնքապետերին ներկայացրել է Արագածոտնի նորանշանակ մարզպետ Աշոտ Սիմոնյանին: Վ.Տերտերյանը  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, նախարարության անունից և անձամբ իր կողմից շնորհակալություն  է  հայտնել նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանին, ընդգծելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում մարզում […]

Իմպիչմենտի գործընթացը ԱՄՆ-ում սկսված է

Ամենաակտիվ հայամետ կոնգրեսականներից մեկը՝ Բրեդ Շերմանը, Ներկայացուցիչների պալատին է ներկայացրել նախագահ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու վերաբերյալ բանաձևի նախագիծը։ Սա քիչ էր, Պալատի այսօրվա նստաշրջանի բացումը օրհնությամբ ազդարարել է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը։ Վերջը մի բան լինելու ա, «քցեն վրեքս»։ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հուլիսի 14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-16-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-18-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Բուհական համակարգն արաժանի չէ «Սոցիալական փաթեթից» դուրս մնալուն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հանդիպել եմ ԵՊՀ, ՀՊՏՀ և Պոլիտեխնիկի ղեկավար անձնակազմի գործընկերներիս հետ: Քննարկել ենք «Սոցիալական փաթեթի» ծրագրում պետական բուհերի աշխատակիցների ընդգրկման խնդիրը: Պայմանավորվել ենք հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել հաշվարկներն ու հանդես գալ հստակ առաջարկությունների փաթեթով:  Բուհական համակարգն արաժանի չէ «Սոցիալական փաթեթից» դուրս մնալուն…»։

Մորը և դստերը մեղադրանք է առաջադրվել՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք. առաջադրվել են մեղադրանքներ: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Շիրակի մարզի բնակչուհին, ամուսնալուծությունից հետո չունենալով այլ բնակության վայր, մոր հետ միասին բնակվել է վերջինիս ծանոթի՝ 64-ամյա կնոջ բնակարանում։ Գյումրիում գտնվող նշված բնակարանում ապրել […]

ՀՀ կառավարությունը չի զավթի լուսինը. որոշումն ընդունվեց

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց հավանություն տալ 1979 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետու­թյան կառավարու­թյան օրենսդրական նախա­ձեռնությանը: Հարցը, նկատենք, չզեկուցվեց: Իսկ նախագծի նկարագրի մեջ գրված է, որ նախագծին կողմ պետությունները պետք է օգտագործեն Լուսինը […]

Հայտնի են 2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության եւ երրորդ ամենամյա Aurora Dialogues քննարկումների անցկացման օրերը

Հուլիսի 13, 2017թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնում է, որ 2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, Aurora Dialogues քննարկումները եւ մի շարք այլ կարեւոր միջոցառումներ տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը Հայաստանում: Այսօրվա ամենահրատապ մարդասիրական խնդիրների համար լուծումներ որոնելու եւ մարդասիրությունը փառաբանելու համար Հայաստանում կհավաքվեն հումանիտար ոլորտի հեղինակավոր գործիչներ, գիտնականներ, բարերարներ, մարդու իրավունքների պաշտպաններ, կառավարությունների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված