Ադրբեջանը կրակել է 30 րոպե. տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկայում, մեկ տուն էլ՝ Թաղավարդում. Արցախի ՄԻՊ

Սեպտեմբերի 12֊ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե, այս մասին հաղորդում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Այս պահին, ճշտված տեղեկությունների համաձայն, ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել […]