19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Նիկոլիզմի «խաղաղության օրակարգը» տապալված է. Նույնիսկ նրա թիմակիցներն ու հաճախորդներն են ընդունում, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքների. Շարմազանով

«Նիկոլիզմի խաղաղության օրակարգը տապալված է»,- համոզմունք է հայտնել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և բերել հիմնավորումներ․

«Նիկոլիզմի խաղաղության օրակարգը տապալված է։

Նույնիսկ նրա թիմակիցներն ու հաճախորդներն են ընդունում, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքների։

Սա այն դեպքում, երբ մեռանք ասելով՝ չի կարելի թուրքի ու ադրբեջանցիների խաղը խաղալ։

Բայց նիկոլիստները..․

Արցախի բանակը գլխատեցին,

Դեմարկացիա ու դելիմիտացիա անել համաձայնվեցին,

Ադրբեջանի 5 կետերն ընդունեցին,

Արցախի անկախության գաղափարից հրաժարվեցին,

Վախեցան Արցախ գնալ,

Գորիս-Կապան ճանապարհը տվեցին,

Հայաստանի 41 քառ. կմ ադրբեջանցիներն օկուպացրեցին,

Պատերազմից հետո բանակը վերազինելու որեւէ քայլ չարեցին։

Իսկ հիմա նապաստակի նման գոռում են, թե ռազմական սադրանքները չեն բացառում։

Դրա մեղավորը դուք եք, ու՞մ վրա եք մուննաթ գալիս։

Թե՞ սցենարով որոշ տարածքներ նոր ռազմական էսկալացիայով կամ դրա սպառնալիքի տակ պետք է հանձնեք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ