Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ իրավիճակի սրումից. ՌԴ ԱԳՆ
Մոսկվայում խիստ մտահոգություն են հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ ։ «Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, ցուցաբերել զսպվածություն և անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան», – ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: […]





































