22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ո՞նց է ստացվում, որ մեզ ստորացնելու գնով տանում են «խաղաղության դարաշրջանի». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Պատասխանեք հետեւյալ հանգուցային հարցերին.
 
1. Ո՞նց է ստացվում, որ ԱՄԲՈՂՋ աշխարհը «ողջունում» էր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սիլիբիլին, «երկխոսությունն ու տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը», ու աշխարհի աչքի առաջ Ալիեւը հանդգնում է հերթական ռազմական օպերացիան իրականացնել մեր դեմ։
2. Ո՞նց է ստացվում, որ Նիկոլ-Ալիեւ հանդիպումներից հետո աշխարհում բոլորն ուրախ եւ երջանիկ են, բայց Ադրբեջանը կրկին չի խորշում ուժի կիրառումից։
3. Ո՞նց է ստացվում, որ մեզ ստորացնելու գնով տանում են «խաղաղության դարաշրջանի», բայց փոխարենը բերում են նոր արյուն, նոր ցավ եւ նոր պատերազմներ։
 
Ես չեմ պատրաստվում ընկնել պատրանքների եւ «դեժա վյուների» մեջ։ 44-օրյայի վերքերս չեն ամոքվել։
Փառք հայ զինվորականին։
 
Անեծք դավաճան սրիկային։
Ամոթ մեզ, որ այս օրին ենք»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ