Ակցիայի մասնակիցը ջուր լցրեց Հովիկ Աղազարյանի վրա իրավիճակը լարվեց /տեսանյութ/
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի հայրենակիցներ, Սիրելի ժողովուրդ, Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սանձազերծել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ հրետանու, ԱԹՍ-ների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ՝ գնդակոծելով հայկական դիրքերը, խաղաղ բնակավայրերը ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով հայկական կողմն ունի տասնյակ զոհեր և վիրավորներ, հասցվել է զգալի վնաս […]
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ֆոնին թշնամի երկրի ազգային ավիափոխադրող «AZAL»-ի օդանավերը, որոնք մինչ այս Հայաստանի երկնքով էին իրականացնում Բաքու-Նախիջեւան-Բաքու ավիահաղորդակցությունը, այսօրվանից սկսել են բոլոր թռիչքները կատարել Իրանի տարածքով, գրել է «Հետք»-ը։ Մինչեւ սեպտեմբերի 12-ը ներառյալ Հայաստանի օդային տարածքով են իրականացվել «AZAL»-ի Բաքու-Նախիջեւան-Բաքու 3 չվերթեր՝ առավոտյան, կեսօրին, երեկոյան։ Այդ թռիչքները վերսկսվել էին 2021-ի հոկտեմբերից, իսկ […]
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարությամբ է հանդես եկել։ «Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներով, ականանետեր և ԱԹՍ-ներ կիրառելով ինտենսիվ հրետակոծում են հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1: Արդեն իսկ ձևավորված ԵԿՄ գումարտակները շարժվել և շարունակում […]
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք բոլորս հերթական անգամ հայտնվել ենք դժվարին իրավիճակում: Բոլորիս մտքերը սահմանին կանգնած մեր տղաների հետ են, ովքեր անձնվիրաբար իրականացնում են հայրենիքի պաշտպանության իրենց սուրբ առաքելությունը: Խոնարհումս՝ մեր ընկած զինվորների հիշատակին, համբերություն նրանց ընտանիքներին ու հարազատներին, ապաքինում բոլոր […]
«Հրապարակի» տեղեկություններով քիչ առաջ Վարդենիսում զոհված զինծառայողներից մեկի հայրը` Մանվել Մարտիրոսյանը, ինքնասպանություն է գործել: Կապվեցինք վերջինիս ազգականի` Արտյոմի հետ, ով հաստատեց մեր տեղեկությունները: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ից 13-ը գիշերը ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակում էր սանձազերծել ՀՀ մի շարք տարածքների ուղղությամբ, այդ թվում` Վարդենիսի: Այստեղ մեծ թվով զոհեր եւ վիրավորներ կան:
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ սահմանների տարբեր հատվածներում հակառակորդի կողմից ռազմական գործողությունները. ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը:
• Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները նրա որդեգրած հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումն են: • Այս և նախորդ իրադարձությունները փաստում են, որ Ադրբեջանը չի փոխել իր մտայնությունն ուժի միջոցով լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, ավելին՝ անպատիժ մնալով ՀՀ սուվերեն տարածքի վրա նախորդ ոտնձգություններից հետո՝ արդեն իսկ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա է իրականացնում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: Այս […]
























