Կյանքը միայյն Քրիստոսով է
Եթե դու հաշտվում ես քո դեմ ելած դժվարությունների դեմ, ուրեմն հոժարությամբ կրում ես քո խաչը: Շատ մարդիկ իրենք են մեղավոր իրենց խաչի ծանրության համար: Չար բաներ են անում, վատ բաներ խոսում: Ու հնձում են այն, ինչ ցանել են: Դուք կարող էք ծայրահեղ թեթևացնել ձեր խաչը, եթե լսեք Քրիստոսին, հրաժարվեք ձեր ինքնահավանությունից, և Իր լուծը կրեք: Այն ավելի թեթև է, քան ձեր ծանրացած խաչերը:
Պարզապես պետք է աշխատել լինել հեզ (սեփական անձը զսպող) և սրտով խոնարհ (որ քո նվաճումները քեզ չվերագրես, այլ Աստծուն): Ժողովուրդ, մի փախեք ձեր խաչից: Շատերը փախնում են իրենց խաչից. որպեսզի կոմֆորտ ստեղծեն իրենց անձերի համար:
Բայց Տեր Հիսուսն ասում է, «ով իր անձը գտնում է, այն կկորցնի. և ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կգտնի»: (Մթ. 10:39)
ժողովուրդ ջան գնացեք Պատարագի մասնակցեք, հավատով ու զղջումով: Ներողություն խնդրեք Քրիստոսից ձեր մեղքերի համար և հաղորդվեք Տիրոջ Սուրբ Մարմնին ու Արյանը: Կյանքը միայյն Քրիստոսով է:
Արմեն Հարեյան