Իրազեկել հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված ավտոբուսների երթուղիների մասին
 
                        Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի տրանսպորտի վարչությանը և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին հանձնարարել է իրազեկել համաքաղաքացիներին հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով կահավորված ավտոբուսների երթուղիների վերաբերյալ: «Անցած երեք տարիների ընթացքում մենք 25 ավտոբուս կահավորեցինք հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով: Զեկուցվեց, որ դրանցից մի քանիսի վերելակները շարքից դուրս են […]
 
                
 
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        



































