15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Վարչապետն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է «Հայոց թագավորներն ու թագուհիները XVII-XIX դդ. եվրոպական փորագրանկարներում և հայկական պաստառներում» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին, որոնց մեջ կան հազվագյուտ և մինչ օրս անհայտ նմուշներ: Ցուցադրության մեջ ներառված են նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի, Բոստոնի Ամերիկայի հայկական թանգարանի, Արարատ-Էսքիճեան թանգարանի և Հայաստանի […]

Ադրբեջանի վարձած ամերիկյան լոբբիստական ընկերության տպավորիչ նվաճումների ցանկը

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Մի քանի շաբաթ առաջ ես գրել էի Միացյալ Նահանգներում Ադրբեջանի վարձած չորս լոբբիստական և PR ընկերությունների մասին: Այդ ընկերություններից մեկը Tool Shed խումբն է:   Այս շաբաթ կցանկանայի նմուշներ ներկայացնել Tool Shed խմբի կազմակերպած տպավորիչ միջոցառումներից Ադրբեջանի հյուպատոսության համար, որը մեծ օգուտ է քաղում այդ […]

«Սասնա ծռեր»-ի դատը լարված է սկսել. դատավորը սանկցիա կկիրառի

Սասնա ծռերի 14 անդամների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց 1 ժամով։ Փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Հայկ Ալումյանը, Արա Զաքարյանը և Արայիկ Պապիկյանը հրաժարվել էին բացել իրենց պայուսակները՝ զննության համար։ Հայկ Ալումյանը դատական կարգադրիչներից պահանջեց, որ ներկայացնեն այն արգելված իրերի ցանկը, որը չի կարելի բերել դատարան: Կարգադրիչները նշեցին, որ պետք է տեսնեն մետաղական իրերը: Դատական կարգադրիչներն արձանագրություն […]

Հայ և հրեա ժողովուրդների հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն

Հուլիսի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հետ: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Իսրայելի նախարարի այցը Հայաստան, ընդգծելով, որ հայ և հրեա ժողովուրդների հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն, ինչը լավ հիմք է ստեղծում՝ միջպետական համագործակցության զարգացման համար։ Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և […]

Թող ձեր երեխաները տեսնեն ձեր բարի գործերը

«Անձնական բարեգործություն անելը երեխաների դաստիարակման լավագույն միջոցներից մեկն է: Օրինակ երբ ծնողներն աշխատում են բարեգործական կամ հասարակական մի կազմակերպությունում դա մի բան է, բայց երբ նրանք անձնապես բարի գործեր են անում ու երեխաները տեսնում են դա, ապա դա լրիվ ուրիշ բան է: Այդ ժամանակ նրանք մեծ դաստիարակչական ազդեցություն են թողնում իրենց երեխայի սրտում: – Բարի […]

Կարևորն` ընտրությունը ճիշտ լինի

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ ենթադրությունները, թե ՀՀԿ-ում ներքին խնդիրներ կան, վերադասավորումներ են արվում, գալիս են նրանից, որ նախագահը երիտասարդների նշանակեց վարչապետի, Պաշտպանության նախարարի պաշտոններում, ինչպես նաև ՀՀԿ-ի պատգամավորների թիվը բավականին երիտասարդացավ: «Ասում են` Վիգեն Սարգսյանն էլ շատ երիտասարդ է իր պաշտոնների համար, ոչ ոք չէր ակնկալում, որ նա կլինի այդ պաշտոնին, բայց Վիգեն […]

Ուշադրություն, բարձր ջերմային ֆոն․ ԱԻՆ-ը զգուշացնում է

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ուշադրություն Հուլիսի 27-30-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 26-ին կանխատեսվում է 6, որի դեպքում […]

««Սասնա ծռեր-2»-ը չի բացառվում, բայց անհատական տեռորի ճանապարհով»/տեսանյութ/

«Հասարակությունը անտարբեր չէ, հասարակությունը վախեցած է: Կար ժամանակ, որ Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ էին ցույցի դուրս գալիս, բայց դա անցավ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ժողովուրդը անտարբեր է դարձել հասարակական հարցերի  հանդեպ,երբ արտագաղթը դարձել է  գերխնդիր, ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ և քաղաքագետ Արա Պապյանը: Պապյանը ընդգծում է` հռոմեական կայսրության ժամանակ էլ ստրուկների թիվը գերազանցում էր […]

Սասնա ծռերի դատն ընդմիջվեց՝ դեռ չմեկնարկած

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեռ չմեկնարկած՝ 30 րոպեով ընդմիջվեց «Սասնա ծռեր 14 հոգու» գրծով դատավարությունը։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ նիստն ընդմիջվում է, որպեսզի ապահովեն ամբաստանյալների ներկայությունը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված