10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մահացել է հոլիվուդյան դերասան Ջերի Լյուիսը

ԱՄՆ-ում 91 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ամերիկացի դերասան, կատակերգու և ռեժիսոր Ջերի Լյուիսը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով դերասանի ընտանիքի հայտարարությանը։ «Կատակերգական ժանրի լեգենդար դերասանն այսօր բնական պատճառներով խաղաղ հեռացել է կյանքից 91 տարեկանում, իր տանը՝ ընտանիքի անդամների շրջապատում»,-նշվում է հաղորդագրությունում։ Կատակերգուն բնակվել է Լաս Վեգասում։

Հաջողությունը կտրվու՞մ է ուրիշի նախանձի պատճառով

Արդյոք հաջողությունը կտրվու՞մ է ուրիշի նախանձի պատճառով: Մարդիկ ասում են «դրա նախանձի պատճառով գործերս չստացվեցին»: Ժողովուրդ ջան, ասենք դուք որոշում եք ձեր երեխային հեծանիվ գնել: Երեխան ուրախությամբ պատմում է բակի մարդկանց: Ոմանք նրան նախանձում են: Մի՞ թէ այդ նախանձն է որոշելու, թե դուք ձեր երեխային հեծանիվ կամ պաղպաղակ գնելու եք, թե ոչ: Մի՞ թէ այդ […]

ՍԱՊԾ. կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող չորս տնտեսվարողի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է տարեսկզբից սկսած պետական վերահսկողության միջոցառումները զովացուցիչ ըմպելիքների շուկայում. այս ընթացքում արդեն ուսումնասիրություն է կատարվել 34 տնտեսվարողի մոտ: Հաշվի առնելով ամենօրյա հսկողության արդյունքներն ու առկա տեղեկատությունը՝ Ծառայությունը մասնավորապես վերահսկողություն է իրականացնում Վայոց Ձորի մարզի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերությունների մոտ՝ Ա/Ձ Արտակ Գևորգյան, Ա/Ձ Խաժակ Ենոքյան, Ա/Ձ […]

Վթարային ջրանջատում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման   աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 21-ին ժամը 11.00-ից մինչև օգոստոսի 22-ը ժամը 07.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանի՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի փողոցների, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Գլինկայի, Ծխախոտագործների, […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Անահիտ Թոփչյանին ծննդյան առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանին ծննդյան 70-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք, ստեղծագործական նորանոր իրագործումներ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: «Դուք մեր ճանաչված մտավորականներից և օժտված արվեստագետներից եք, որի տաղանդը դրսևորվել է արվեստի և գրականության ասպարեզներում: Մարդկային էության ամենանուրբ եզրերը չեն վրիպում Ձեր […]

Ե՞րբ պատասխանատվությունը կգցեն խորհրդարանի վրա

«Այդ լծակները ձայնային առումով որոշող չեն, չի կարող աճպարարություն տեղի ունենալ, և ընդդիմությունն իր քվեարկությամբ որևէ նախագիծ անցկացնի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանն` ի պատասխան հարցին, թե հաշվի առնելով, որ ընդդիմությանը տրված են լծակներ` արդյոք 2018 թվականից հետո խորհրդարանի դերը կմեծանա: Անուշ Սեդրակյանի վերլուծությունը սրա վերաբերյալ այն է, որ այն հարցերում, որ բախտորոշ է […]

Ո՞վ է պատասխան տալու Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի համար

Խոսրովի արգելոցում բռնկավծ հրդեհը էկոլոգիական աղետ է Հայաստանի նման երկրի համար, որտեղ անտառները և վայրի կենդանիներն առանց այդ էլ “դեֆիցիտ” են:  4-րդ դարում Արշակունիների դինաստիայի Խոսրով Բ թագավորի կողմից տնկված անտառին երևի ամենամեծ վնասը հասցվեց 21-րդ դարում: Հիշեցնեմ, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի ընդհանուր մակերեսը 27 հզր հա է: Այրվել է 1000 հա, այսինքն՝ արգելոցի […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է զոհված զինծառայողների մայրերին

 Օգոստոսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել ղարաբաղյան հակամարտության ընթացքում, մարտական գործողությունների և զինադադարի պայմաններում զոհված զինծառայողների մայրերի հետ։ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու հայրական սերը փոխանցել է հանդիպմանը մասնակից մայրերին՝ բարձրորեն գնահատելով նրանց ոգին։ Նորին Սրբությունն իր վշտակցությունն է արտահայտել, ապա նշել, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված