Կանադան առաջիններից մեկն էր, որ պետական մակարդակով օգնության ձեռք մեկնեց Մեծ Եղեռնը վերապրածներին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքը Կանադայի Համադաշնության 150-ամյակին նվիրված միջոցառմանը Մեծարգո պարոն դեսպան, Տիկնայք և պարոնայք, Ողջունում եմ ձեզ Կանադայի Համադաշնության 150-ամյակին նվիրված այս հանդիսավոր միջոցառմանը և ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն եմ հղում կանադացի բարեկամ ժողովրդին: 1867թ.-ին Կանադայի հիմնադիր հայրերը սկիզբ դրեցին մի հասարակության, որի հիմքում ընկած են հավասարության, արդարության, հանդուրժողականության, համակեցության […]