26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կարեն Կարապետյանը հանդիպել է Ուզբեկստանի նախագահի հետ

Ուզբեկստան կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է  երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է երկու պետությունների միջև առկա ներուժի ու փոխգործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: Կողմերը հատկապես շեշտել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ այդ համատեքստում ընդգծելով համատեղ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումն  ու արդյունավետ գործունեության ծավալումը: Անդրադարձ […]

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Իսրայել

Նոյեմբերի 6-7-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Բենիամին Նաթանյահուի հրավերով պաշտոնական այց կկատարի Իսրայել։ Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իսրայելի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։

Կարեն Կարապետյանն այցելել է Տաշքենդի Սուրբ Փիլիպոս հայկական եկեղեցի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ուզբեկստան այցի շրջանակում, այցելել է Տաշքենդի հայկական Սուրբ Փիլիպոս եկեղեցի ու հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Զրույցի ընթացքում վարչապետը  ներկայացրել է կառավարության գործունեության հիմնական ուղղությունները, խոսել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին ու  այդ գործում կարևորել համայնքի դերակատարությունը: «Չափազանց շահագրգռված ենք Հայաստանի զարգացման գործում մեր սփյուռքահայության մասնակցությամբ: Մենք շատ երկրների հետ բարեկամական […]

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ հաշմանդամի նկատմամբ և բջջայինի գողություն/տեսանյութ/

Ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ սեպտեմբերի 28-ին, Երեւանի Շահումյանի գերեզմանատան մոտ գողացել են իր բջջային հեռախոսը: Բաժնում ոստիկանության հետ զրույցից պարզվել է, որ բջջային հեռախոսի գողը տուժածի ծանոթն է եղել, ոմն Հարութ:  Օգտագործելով  տուժած կնոջ հաշմանդամության հանգամանքը, ոմն Հարութը  կնոջ կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, ինչից հետո վերցրել է բջջային հեռախոսը […]

Արցախի ՊՆ-ից հայտնում են

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու […]

«Голос» մասնակիցը հայերեն երգ է կատարել /տեսանյութ/

Ռուսական Առաջին ալիքով ընթացող «Голос» նախագծի «մարտեր» փուլի ժամանակ ելույթ է ունեցել հայ մասնակիցը: Հղիության 9-րդ ամսում գտնվող Անահիտ Պողոսյանն այս փուլում ներկայացել է Լադիսլավ Բուբների հետ: Երգչուհին նախ հայերեն է երգել, ապա Բուբների հետ կատարել Էռոս Ռամազոտիի հայտնի երգերից մեկը: Երգչուհին արդյունքում չի անցել հաջորդ փուլ, քանի որ նրա մարզիչ Պելագեյայի կարծիքով` Անահիտը շուտով […]

Սերժ Սարգսյանը հիացել է Թաջ Մահալով

Հնդկաստան աշխատանքային այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Ագրա քաղաք, որտեղ այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ: Հանրապետության Նախագահը գրառում է կատարել հռչակավոր ճարտարապետական այդ կառույցի պատվավոր հյուրերի մատյանում: «Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ուրախ եմ, որ Հնդկաստան կատարած իմ այցելության շրջանակներում առիթ եղավ այցելելու նաև այս աշխարհահռչակ և միևնույն ժամանակ […]

Նոյեմբարի 6-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբարի 6–ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվ են  «Տապան» էկո-ակումբ  հ/կ նախագահ, SPAR միջազգային կրթական նախագծի համակարգողը  Հայաստանում Հրանտ Սարգսյանը եւ Կոտայքի մարզի գ. Քասախի  թիվ  2 միջնակարգ դպրոցի տնօրեն, SPARE-ուսուցչուհի Պայծառ Ղազարյանը: ԹԵՄԱ՝    նոյեմբերի 11-ը  «Էներգախնայողության միջազգային»  օրն է . օրվան ընդառաջ հյուրերը կխոսեն   էներգախնայողությունը միջավայրի եւ  մոլորակի համար որպես  բնապահպանական խնդիր. էներգախնայողության […]

Հայ եկեղեցին այսօր նշում է բոլոր սրբերի տոնը

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր՝ նոյեմբերի 4-ին, նշում է բոլոր սրբերի` հների եւ նորերի, հայտնիների եւ անհայտների տոնը: Qahana.am-ի փոխանցմամբ, Հայ Եկեղեցին այս տոնով նշում է բոլոր այն սուրբերի հիշատակը, որոնց անունները չեն անցել Տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ, սակայն նրանց սուրբ անունները գրված են Երկնքի արքայության սրբազան մատյանում: Քրիստոնեական հալածանքների եւ հավատի համար մղված բազում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված