08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից ևս մեկը մահացել է

Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 41-րդ կմ-ին  նոյեմբերի 15-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային  պատահարի հետևանքով վարորդներից մեկը` 1968 թվականին ծնված Արթուր Ասատրյանը, գիտակցության չգալով, նույնպես մահացել է: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Պատահարի հետևանքով  վարորդ Ա.Ա.-ն, ուղևոր՝ 1956 թ.  ծնված Արզուման Ասատրյանը, վարորդ Ա. Մ.-ն, նրա ուղևոր` 1947 թ. ծնված Արտաշես Ջեյրանյանը, և 37-ամյա  մյուս  ուղևորը մարմնական  վնասվածքներով տեղափոխվել էին  հիվանդանոց, որտեղ Ա.  Ջեյրանյանը և Ա.  Ասատրյանը,  գիտակցության  չգալով, մահացել էին:  Կատարվում է քննություն:

Դատարանների նախագահների խորհուրդը բավարարել է Փաստաբանների պալատի դիմումը

ՀՀ փաստաբանների պալատի դիմումի հիման վրա  ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը որոշում է կայացրել «Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ. թիվ 23 Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին», որով սահմանել է, որ այն դեպքում, երբ դատական նիստն անցկացվում է այլ դատարանի վարչական շենքում, տվյալ գործին վերաբերող բոլոր փաստաթղթերը, բացառությամբ դատական նիստի ընթացքում ներկայացված և արձանագրված փաստաթղթերի, կարող են ներկայացվել […]

Ինչպե՞ս արագ կողմնորոշվել երկրաշարժի ժամանակ և պաշտպանվել նման իրավիճակում

«Արցախպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Հայկանուշ Եսայանն ասել է, որ դեռևս Սպիտակի երկրաշարժի դասերը ցույց են տվել, որ մարդիկ չգիտեին երկրաշարժից պաշտպանվելու կանոնները, և այդ պատճառով եղան այդքան անդառնալի մարդկային կորուստներ: «Քանի որ գտնվում ենք սեյսմավտանգ գոտում, ու դա պարզ դարձավ Սպիտակի […]

ԱԱԾ-ն գործակալ է ներդրել Սեֆիլյանի «գլխին սարքելու» համար

Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի  ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը: Նշենք, որ դատարանը գտնվում է ապացույցների ուսումնասիրման փուլում: Շարունակվում են հրապարակվել  հեռախոսազրույցների գաղտնալսումների արձանագրությունները: Այսօրվա նիստում հրապարակվեցին Սմբատ Գալոյանի և Հովհաննես Պետրոսյանի գաղտնալսումների արձանագրությունները: Հրապարակումից հետո փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց Սմբատ Գալոյանի մասին տեղեկություններ ներկայացնել դատարանում, քանի որ […]

Ազգային ժողովի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Նոյեմբերի 17-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Խոսելով խորհրդարան մտած օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ ԱԺ նախագահն անդրադարձել է ԱՀ 2018թ. պետական բյուջեի և դրան կից օրենսդրական նախագծերի ու ծրագրերի քննարկմանը՝ ըստ հաստատված ժամկետացանկի, և կազմակերպչական այլ հարցերի: Այնուհետև Աշոտ Ղուլյանն ամփոփել է  նոյեմբերի […]

Չեմ կարծում, որ ինչ-որ մեծ փոփոխություններ պիտի լինեն. Պողոսյանը՝ ԱԳ նախարարների հանդիպումից

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը կարծում է՝ առաջիկայում ստորագրվելիք ԵՄ-ՀՀ համաձայնագրում կան պրոհայկական դրույթներ, և եթե հայկական կողմը ճիշտ աշխատի, դրանք կարելի է ամրագրել նաև այլ կարևոր փաստաթղթերում։«Իմ պատկերացմամբ՝ առաջիկա հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկելու են սահմանին լարվածության նվազմանը հասնելու մեխանիզմների ներդրման մասին։ Բայց, չմոռանանք, որ այսպիսի պայմանավորվածություն ձեռք է բերվել դեռ 2016-ի […]

Ինչու էր ոստիկանություն կանչվել հացադուլ արած տղաներից մեկը

ժողովուրդ ջան, Յուրին դուրս ա եկել, մեզնից ներողություն են խնդրում, իրենց բակում մեքենայի գողություն է եղել իր անունով: Խնդիրը եղել սա, ինձ այդպես ասեցին: Հիմա ինքը դուրս է եկել, կմիանա մեզ: Յուր ջան, սպասում ենք քեզ ու քո հումորներին: Facebook-յան իր էջում գրել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:  Ավելի վաղ նա գրել էր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված