07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Վահրամ Բաղդասարյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 11-ին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Նիկոլ Փաշինյանն ու Աղվան Վարդանյանը:  Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ վերահաստատել իրանական կողմի հետ […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  դեկտեմբեր 11-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ Է, ճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական   տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ամբաստանյալը դուք եք. Արարատ Խանդոյանը` դատավորին

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող  Արարատ Խանդոյանի պատիժը մեղմացնելու  պաշտպանի բողոքն այսօր` դեկտեմբերի 11-ին  Վերաքննիչ դատարանը մերժել է։  Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դիմել էր պատիժը վեարանայելու համար: Ղարագյոզյանը  որպես հիմք մատնանշել է, որ  իր պաշտպանյալի  դեմ ցուցմունք տվողները ոստիկանության երկու  աշխատակից են եղել, որոնք  արժանահավատ չեն։ Ղարագյոզյանը նշել է նաև, որ իր պաշտպանյալը առողջական լուրջ խնդիրներ […]

Բիթլիսում պարետային ժամ է հայտարարվել

Դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Բիթլիս նահանգի Մութքի և Թաթվան  (Դատվան) շրջանների որոշ գյուղերում և թաղամասերում  հայտարարվել է պարետային ժամ: Թուրքական  «Yenisafak» թերթի կայքը, հղում անելով Բիթլիսի նահանգապետարանի հայտարարությանը, նշում է, որ թուրք ուժայինները պատրաստվում են ռազմական գործողություններ իրականացնել «Քուրդիստանի բանվորական կուսակության» (ՔԲԿ-PKK)  զինյալների դեմ: Մասնավորապես Թուրքիայի ժամանակով 16:00-07.00 պարետային ժամ է հայտարարվել  նշյալ շրջանների 12 գյուղերում […]

«Առանց վախենալու քննադատությունից՝ հստակ դնում է այդ խնդիրը»

«Հանրապետության նախագահը սթափության կոչ է անում բոլորին իր ելույթում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ խոսելով համայնքապետերին ուղղված նախագահի ելույթից: Ըստ Հակոբյանի՝  նախագահը փաստացի հայտարարում է, որ այսուհետ պետական կառավարումը լինելու է պետության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում: «Նախագահը զգուշացնում է՝ այլևս աչք փակել, խնդիրներին այլ տեսանկյունից դիտարկել չի լինելու»,- նշեց պատգամավորը: Շարունակելով […]

«Թուրքիան 8 տարի շարունակ խոչընդոտում է Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը․ Կարո Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե Հունաստանում մահմեդական փոքրամասնությունը դեռևս չի կարողանում ընտրել  իրենց համար գլխավոր մուֆթի (մահմեդական բարձրաստիճան հոգևորական) : Ի պատասխան դրան հայ պատգամավորը իր Twitter-ի էջում գրել է. «Նա ասում է, թե Թրակիայում մահմեդականները չեն կարողանում մոֆթի ընտրե՞լ: Ես […]

Մեհրիբան Ալիևան ամուսնուն գահընկեց կանի՞ /տեսանյութ/

Գաղտնիք չէ, որ հարևան Ադրբեջանում Ալիևների ընտանիքը զավթել  է իշխանությունը․ պաշտոնները բախշվել են ընտանիքի անդամների միջև։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը անդրադարձավ լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր  է, որ Մեհրիբան Ալիևան  առաջիկա ընտրություններում դառնա նախագահ՝ զբաղեցնելով ամուսնու պաշտոնը։ Ըստ քաղաքագետը՝ էականը համակարգային փոփոխություններն են։ Այդ երկրում  արմատական փոփոխություններ պետք է արվեն, իսկ […]

ԱԺ նախագահը ընդունել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոյին: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ–ից, ողջունելով Բրեդլի Բուզետտոյին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը կարևորել է ՀՀ Ազգային ժողովի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև […]

Անկողինը կիսաբացված էր, մատրասը լրիվ արյուն էր. Կուրսանտի սպանությունը դեռ բացահատվում է

Երևանի Ավան և նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր` դեկտեմբերի 11-ին, ցուցմունք տվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կապիտան Արտյոմ Ավետիսյանը: Վկան նշել է , որ ամբաստանյալներին ճանաչում է, ճանաչել է նաեւ սպանված Հայկազ Բարսեղյանին: Նա բնութագրելով ամբաստանյալներին նշեց, որ Նորիկը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված