22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Զոհվածի մոր հուզիչ հայտարարությունը/տեսանյութ/

ԵԿՄ վարչության շենքում այսօր` դեկտեմբերի  15-ին կայացավ իր ձևաչափի մեջ հուզիչ միջոցառում: Մասնագիտությամբ բժիշկ, բարերար Վահե Բադալյանը 1 միլիոնական  դրամ նվիրեց 80 զոհված զինծառայողի ընտանիքի: Զոհված զինծառայող` Խաչատուր Խաչատրյանի մայրը իր շնորհակալական խոսքով հուզեց բոլորին: Կինը տարիներ առաջ բուժօգնություն էր ստացել բարերարի բժիշկ հոր կողմից: Բարերարի հայրն էլ արտասվեց: Մանրամասները` տեսանյութում:

Վարչապետի ներկայությամբ տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, որտեղ ներկա է գտնվել «Մեղրի ազատ տնտեսական գոտու» բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գոտու տարածքով, ծանոթացել այստեղ ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության կողմից ստեղծված «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն։ […]

Ռուսական հաղորդաշարի ժամանակ թուրք լրագրողը փորձել է հարձակվել հայ փորձագետների վրա /տեսանյութ/

Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում «Процесс» խորագրով հաղորդման իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը նվիրված եթերի ժամանակ թուրք լրագրող Ֆուադ Աբբասովը հարձակվել է հայ փորձագետների վրա: Բարկանալով հայ փորձագետների հայտարարություններից հակամարտության մեջ Թուրքիայի ունեցած դերակատարության վերաբերյալ՝ նա ասել է. «Ես ցանկանում եմ հանգստացնել հայկական ու սիրիական ծագում ունեցող թուքաֆոբ փորձագետներին, ովքեր նվազեցնում են Թուրքիայի դերակատարությունը»: Երբ «Ռեալիստ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս […]

«Ով կարա թազա տղա բերի` թող բերի…». գեներալ Մանվելի կոչը /տեսանյութ/

«Երբ բոլորով միասին ենք լինում նշանակում է հայ ժողովուրդ ենք, ես գլուխ եմ խոնարհում բոլոր ժամանակների զոհերի հարազատների առաջ, քանի որ այդ տղաները մահը անմահություն են սարքել…»,-այսօր`դեկտեմբերի 15-ին ԵԿՄ վարչությունում կայացած միջոցառման ժամանակ ասաց ԵԿՄ վարչության նախագահ,Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը: Արդեն հայտնել ենք , որ այսօր գործարար, բարերար Վահե Բադալյանը 1-ական միլիոն նվիրեց 2013 և 2017 […]

Լավ է ուշ, քան երբեք, քանի որ սա երբեքից ավելի լավ է

«Այս որոշմանը կարող էին ավելի շուտ հասնել, սակայն լավ է ուշ, քան երբեք, քանի որ սա երբեքից ավելի լավ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ խոսելով Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից: «Լավ է, որովհետև աշխարհի շատ երկրներ մեզ համարում էին ՌԴ-ի կցորդ, իսկ ռուսներն իրենց բառով […]

Ապօրինի անտառահատումների քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ 5 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ` պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում:  Այսպես, քրեական գործով կատարված մի շարք քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խմբով՝ նախնական համաձայնությամբ […]

Արա Բաբլոյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է հայ եւ հույն ժողովուրդների բազմադարյան բարեկամությանը, ընդհանուր պատմական անցյալին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հույն ժողովրդին Հայոց ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ապաստանելու, իսկ հետագայում Ցեղասպանությունը ճանաչելու եւ ժխտումը դատապարտող բանաձեւեր ընդունելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված