23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Դեկտեմբերի 26–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 26–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը և ազգագրագետ Սվետլաննա Պողոսյանը: ԹԵՄԱ՝ Ամանորի և Սուրբ Զատկի խորհուրդը. տոնի հոգևոր եւ ազգային առանձնահատկությունները:

Վերահսկողությունը տոներին կուժեղացվի

«Իրականացվել է ռեֆորմ անասնապահության բնագավառում, ներդրվել է ռիսկերի գնահատման մոդել, մոնտորինգային և այլ ծրագրեր..»,-այսօր՝ դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը: Նա հայտնել է, որ  անցած տարի ծառայությունն իրականացրել է կառավարության ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները:   Կարապետյանի խոսքով՝  դաշտում դեռ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք չեն […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն    

Քաղաքական բանավեճ Ազգային ժողվում սկսում եւ վարում է միայն «Ելքը»

«Նախընտրական շրջանում խոստանում էին աշխատավարձերի բարձրացում, տնտեսական աճ, բայց երբ բյուջեն բերեցին, պարզվեց, աշխատավարձերը նվազելու են, գները բարձրանալու են, եւ 4.5 տոկոս գնաճ են նախատեսել բյուջեում: Այդ ամենը սին հեքիաթներ էին, եւ մենք 2018-ին առերեսվելու ենք դառը իրականության հետ, գնաճ ենք ունենալու, աշխատավարձերի նվազում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:  Ինչ […]

Չենք կարող վտանգի տակ դնել Հյուսիսային Իրաքում բնակվող քրիստոնյա ժողովիդին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն ասում է, որ այն քաղաքցիներն, ովքեր դիմում են պատգամավորին, կամ ֆինանսական օգնություն են հայցում, կամ դատական որևէ հարցում միջամտություն են ակնկալում կամ իրավական խորհրդատվություն: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Պատգմավորն ասաց, որ ինքն էլ բազմաթիվ քաղաքացիների է ընդունել անցյալ տարում, թվարկեց մի շարք կարևոր նախագծեր, որոնք […]

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին

Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին: Խորհրդի անդամները քննարկել և հավանություն են տվել 2016-2017 ուստարում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև 2016-2020 թթ. ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով 2016-2017 ուստարում նախատեսված աշխատանքների վերաբերյալ […]

Զինծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը հայ առաքելական եկեղեցու սպասավորներ են

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձավ զորակոչիկների իրավունքների խախտումներին: «1998թ.-ից մինչև 2017թ.-ի հուլիսի 31-ը կառավարության որոշմամբ տարկետումների և պարտադիր զինվորական ծառայությունից ազատումների վերաբերյալ տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ տարկետում տրվել է 1282 քաղաքացու, որոնցից 717-ին են կրթություն ստանալու մասով տարկետում տրամադրել, իսկ 2-րդ տեղում Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներն […]

Աշխատանքներ ենք անում ընդունելու Ռոբերտ Քոչարյանի փաստաթղթերը

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ասում է, որ ընթացիկ աշխատանքներից բացի իրենց համար կարևոր է փաստաթղթերի արխիվացումը, հրապարակումը, քաղաքացիների սպասարկումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հայտնեց, որ այս տարի կտրուկ աճել է քաղաքացիների դիմումները, դա պայմանավորված է նրանով, որ արդեն հասել է այն ժամանակը, երբ սկսում են թոշակ ստանալ նրանք, ովքեր 90-ականներին տեղափոխվեցին ՌԴ: 45 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված