09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե սարսափելի չէ գնաճը, այդ պարագայում ի՞նչն է մեզ մտահոգում. Արամ Սարգսյան

«Ձեր ելույթները լսելով՝ մտածում եմ՝ ավելորդ չե՞նք հավաքվել»,-այսօր խորհրդարանում գնաճի վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ դիմելով Կառավարության ներկայացուցիչներին՝ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նկատեց, որ եթե ասում են, որ Վրաստանի ու Ադրբեջանի նկատմամբ լավ դիրք ունենք, թե աշխատավարձերի, թե թոշակների առումով, եթե սարսափելի չէ գնաճը, այդ պարագայում ի՞նչն է մեզ մտահոգում: «Եկեք, […]

Մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը

Լոնդոնում մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար ԼևոնՄկրտչյանը: Համաժողովի ընթացքում տարբեր երկրների կրթության նախարարներ քննարկել են համաշխարհային սոցիալ-տնտեսականզարգացման համատեքստում կրթության որակի բարելավման հիմնահարցերը: Համաժողովի շրջանակում Լևոն Մկրտչյանը պաշտոնականհանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ: Քննարկման առանցքում են եղել ուսուցիչների վերապատրաստմանգործընթացում առաջավոր փորձն ու մոտեցումները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ժամանակակիցհնարավորությունները կրթության ոլորտում: Նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի կրթության և նախարար Միխայիլ Չխենկելիի հետ: Նախարարներըքննարկել են կրթական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես, երկու երկրների բարձրագույն կրթությանոլորտի ծրագրերի և մասնագիտական կրթության բնագավառում համագործակցության ընդլայնման հետ կապված:

Հունվարի գնաճը կլինի նախորդ տարիների արձանագրվածի շրջանակներում. ԿԲ

«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին զեկույցով հանդես եկավ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Վերջինս նկատեց՝ 2017 թվականը բնութագրվում է ցածր գնաճային միջավայրով, որը ԿԲ-ն իր քաղաքականությամբ աստիճանաբար մոտեցնում է նպատակայինի: ԿԲ-ն աստիճանաբար շարունակել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մեղմելով գնանկումային միջավայրը: Ջասվադյանը նշեց, որ դրամավարկային քաղաքականության ծրագրում և տարեկան […]

«Ձիթենու ճյուղ»-ի թույլատրված ծլարձակումները

 «Ձիթենու ճյուղ» գործողությունը չի բնութագրվում պատերազմական ոճի կայծակնային բռնկումով կամ հանկարծակիության գործոնով։ Երկարատեւ նախապատրաստություն, զորքերի կուտակում, ազդանշանի հայտարարություն, նպատակի բանաձեւում եւ ապա նոր ներխուժման քայլեր: Որքան էլ լարված իրավիճակի կապվելով սպասելի լինի հակամարտությունների դեպքում ռազմական բախումների մեկնարկը, այնուամենայնիվ հակառակորդը անակնկալի բերելու եւ գործողությունները վերջին պահին սկսելու գործնականությունը բազմիցս դրսեւորել է ինքն իրեն տարբեր միջավայրերոմ եւ […]

«Մեր կուսակցությունն ամեն ինչ անելու է, որպեսզի բոլոր ճգնաժամերից դուրս գանք»

«Մեր կուսակցությունն ամեն ինչ անելու է, որպեսզի բոլոր ճգնաժամերից դուրս գանք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ –ական պատգամավոր Հակոբ Բեգլարյանը՝ խոսելով թանկացումների մասին։  Ըստ նրա՝ պետք է ամեն ինչ անել, որ տնտեսությունը զարգանա, իսկ ժողովուրդն էլ լավ ապրի։ Դիտարկմանը, թե ինչու կուսակցության մոտ չի ստացվում մշակել ճիշտ քաղաքականություն և դուրս բերել հասարակությանը ճգնաժամից, […]

Թե Վրաստանի, թե Ադրբեջանի համեմատ մեր աշխատավարձերը բարձր են

հարևան երկրներում, որտեղ գնաճն ավելի շատ է, արդյոք պայմանավորված է ակցիզային հարկի ավելացմամբ, արդյոք այդ երկրներում ևս թոշակն ու աշխատավարձը չեն բարձրացել, արդյոք վաճառողը կաշկանդված է արժեք եվալցնելով: «ՀՀ-ում կա՞ այդ ազատությունը, թե սահմանափակված է արժեք ավելացնելու իրավունքը»: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ շուկայական հարաբերություններում այդպիսի սահմանափակումներ չկան, կան չարաշահումներ, որոնք պատժվում են, կան […]

Դատավորը չի տիրապետում իրավիճակին. լարված իրավիճակ Ծռերի դատին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի մեկնարկը բավականին թեժ է: Նշենք, որ նախորդ դատական նիստին «Սասնա ծռեր»-ի անդամները ի պաշտպանություն իրենց հացադուլ հայտարարած ընկերների հրաժարվեցին իրենց պաշտպաններից և լքեցին դատական նիստերի դահլիճը: Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը նրանց նկատմամբ սանկցիա կիարառելով հեռացրեց դատական նիստերի դահլիճից: Այսօրվա նիստի […]

Կարագը թանկացել է, որովհետև պարզվել է՝ այն ձեթից օգտակար է

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում գնաճի վերաբերյալ հրավիրված լսումների ժամանակ նշեց, որ նախ պետք է հասկանալ մեթոդաբանությունը, որով հաշվարկվում է, թե քանի տոկոս է եղել գնաճը: Նա նշեց, որ միսը, լոլիկը, կարտոֆիլը բավական շատ են թանկացել: Եղել են նաև գնանկումներ օրինակ՝ խառը կանաչու, հնդկացորենի, կանաչ սոխի, սխտորի, տաքդեղի: «Մի նժարին դրել ենք այս […]

Վարդենյաց լեռնանցքը բացվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բացվել է: Այս պահին նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն իրականացնում են ճանապարհի լայնացման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված