09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես որևէ մեկին վիրավորելու ցանկություն անգամ չեմ ունեցել. Հարությունյան

«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին ժամանակ «Թոշակառուների հայկական միավորում» ՀԿ նախագահ Ռոլանդ Ավետիսյանը հայտարարեց՝ քննարկումները «տոկոսային աճպարարություններով համեմված միջոցառում» են հիշեցնում:   «Այդուհանդերձ ներկայացնեմ արդեն Կարմիր գրքում գրանցված թոշակառուների ապրած բերկրանքն ու թշվառությունները»,-ասաց նա և հավելեց, որ եթե պաշտոնապես ասում են՝ 30% աղքատություն ունենք, ուրեմն 70% է: «Այսօր իսկապես […]

Ֆրանսիան մտահոգված է Սիրիայում Թուրքիայի գործողություններից

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Սիրիայում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության առնչությամբ: «Մենք ասացինք, որ այս օպերացիան մեզ մտահոգում է: Մենք հասկանում ենք Թուրքիայի անհանգստությունը սահմանային անվտանգության հարցում, սակայն մենք կոչ ենք անում պաշտոնական Անկարային՝ քրդերի դեմ իրականացվող այս գործողության ժամանակ դրսևորել զգուշություն»,-ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը: […]

Պարզվել է Գեղարքունիքում 10 օրական երեխայի մահվան պատճառը

Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում 10 օրական երեխայի մահվան դեպքով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Սակայն դատաբժիշկների նախնական ախտորոշման համաձայն երեխայի մահվան պատճառը եղել է թոքաբորբը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Մանրամասները պարզ կլինեն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո: Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում հունվարի 19-ին 10 օրական երեխա էր մահացել: Նախնական տվյալներով` […]

«Դուք կարգի հրավիրվեք». Սերգո Կյուրեղյանը դուրս եկավ ափերից

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Դահլիճ բերված  «Սասնա ծռեր»-ի անդամները նշեցին, որ պաշտպաններից հրաժարվելու քայլը պայմանական էր, քանի որ իրենք բոյկոտով աջակցում էին իրենց հացադուլավոր ընկերներին: Սերգո Կյուրեղյանը նշեց, որ չի ցանկանում մնալ դատական նիստերի դահլիճում, քանի որ իրենց պահանջը չի կատարվել: Նշենք, որ […]

Էդմոն Մարուքյանի բարձրացրած խնդիրները ԵԽԽՎ-ում

Հունվարի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստում Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձել  Վեհաժողովի համազեկուցողների կողմից  2017 թվականի ընթացքում իրականացված մոնիտորինգի արդյունքներին և Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։  Պատգամավորը ներկայացրել է նաև Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ու կիսանախագահականից խորհրդարանական համակարգի անցման մարտահրավերները։   Էդմոն Մարուքյանը խիստ կարևորել է Եվրոպայի Խորհրդի դերը  ներպետական մակարդակով […]

Որքան են թանկացել բենզինը, գազը և դիզելային վառելիքը

«Այս տարվա ընթացքում սոցիալական նշանակության կարևոր ապրանքային շուկաներից, որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնողներ, 3 ապրանքների գծով են բարձրացումներ տեղի ունեցել: Դա բենզինն է, գազը և դիզելային վառելիքը: Մեր գնագոյացման հաշվարկները ցույց են տալիս, որ այս երեք ապրանքների գծով գնային բարձրացումները հիմնականում պայմանավորված են  հարկային փոփոխություններով: Տարվա սկզբին բենզինը թանկացել է 20 դրամով, ևս 20 դրամով […]

«Դուք աղավաղում եք փաստերը».փաստաբանը՝ դատավորին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Քիչ առաջ դատական նիստերի դահլիճ բերվեցին «Սասնա ծռեր»-ի անդամները,ովքեր դեռ անցած դատական նիստին երեք ժամով հեռացվել էին դահլիճից: Դահլիճում չբերվեց միայն Մարտիրոս Հակոբյանը (Դեդ), ում նկատմամբ  այսօր դատավորը կրկին անգամ սանկցիա կիրառեց՝ մեկ ժամով հեռացնելով դատական նիստերի դահլիճից: Արդեն […]

«Քրդերի բերանով մի խոսեք մեզ հետ». Չավուշօղլուն՝ Թլիերսոնին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատմել է ամերիկացի պաշտոնակից Ռեքս Թիլերսոնի հետ ունեցած երկխոսության մասին, որը տեղի է ունեցել Սիրիայի Աֆրին քրդական շրջանի վրա Թուրքիայի հարձակումից անմիջապես առաջ: Աֆրինի վրա հարձակումից առաջ թուրքական կողմն անընհատ լուրեր էր տարածում, թե Սիրիայի քրդական հատվածներից պարբերաբար հրթիռներ են արձակվում իրենց ուղղությամբ, ինչի առիթով Թիլերսոնը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված