Վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին: Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Այս համատեքստում զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են հաջորդ շաբաթ նախատեսվող՝ ՀՀ կառավարություն-ԱՄՆ ՄԶԳ համագործակցությանը նվիրված շնորհանդես-քննարկմանը, որի ժամանակ ներկայացվելու են տարբեր ոլորտներում […]