11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դիլիջան-Վանաձոր, Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Դիլիջան-Վանաձոր, Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցության ծրագիրը

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ին Վիլնյուսում մասնակցել է հայ-լիտվական ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության խորհրդակցություններին: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, կարծիքներ փոխանակվել երկու երկրներում ընթացող պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ: Տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2017 թվականի երկկողմ համագործակցության արդյունքները և պայմանավորվածություններ ձեռքբերվել համագործակցության հետագա […]

Այսօր ճարտարապետն իր դերը «վաճառում է». ճարտարապետներ

«Մեր օրերում մենք տեսնում ենք՝ կան օրինակներ, երբ բազմամյա պատմություն, հիշողություն ունեցող շինություններն ամբողջովին փոխվում են, հայտարարվում են մրցույթներ, առանձին ճարտարապետներ փորձում են փոխել այդ շենքի կերպարը, ինչը կարծում եմ անթույլատրելի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտարապետ Արմեն Հայրապետյանը: Ըստ նրա՝ ճարտարապետին դիմելիս նրա նկատմամբ հարգանք ու վստահություն պետք է լինի, նրա՝ իբրև մասնագետի […]

Պատժամիջոցի ցուցակներ կան ոչ թե նրա համար, որ ՌԴ-ին չեն սիրում, ոչ. փրձագետ

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանն առանձնապես չ կարևորում, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կան, որի մեջ չի բացառվում հայտնվեն նաև հայ գործարարները: Նրա խոսքով՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Արմուտքի՝ ՌԴ-ին կործանելու ցանկությունը չէ, ինչպես ներկայացնում է ռուսական կողմը, այլ սա հետևանք է ՌԴ-ի գործողութունների, որոնք կատարում է Ուկրաինայում: «Պատժամիջոցի ցուցակներ կան ոչ […]

ՄԱԿ-ը մտահոգված է Աֆրինում Թուրքիայի գործողություններից

ՄԱԿ-ը մտահոգված է մամուլում շրջանառվող այն լուրերից, որոնց համաձայն ՝Թուրքիայի օդուժի կողմից Աֆրինում իրականացվող հրթիռակոծությունների ժամանակ զոհվում է խաղաղ բնակչություն: Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝  այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը: «Հարձակումները ազդեցություն են ունենում խաղաղ բանկչության վրա:  Երեկ լսեցինք, որ  Սեյհ, ալ Հադիդդ և Քոբալի գյուղերի վրա հարձակումներ են իրականացվել: Լուրերի […]

«Պտի խնդրեք, բա ինչ պետք ա անեք».Սմբատ Բարսեղյանը`դատավորին/տեսանյութ/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում այսօր՝ հունվարի 31-ին, «Սասնա ծռերի» գործով նիստն ընթանում է լարված մթնոլորտում: Նիստերի դահլիճում վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար նախազգուշացումներ ստացավ  «Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանը: Սմբատ Բարսեղյանը արձագանքեց դատավորին.«Վիրավորանքներից եք խոսում, բայց մոռնում եք, որ դուք այն մարդկանցից եք, որ մի քանի դատ առաջ վիրավորեցիք աշխատակիցներին: […]

Կառավարությունում քննարկվել է հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրման ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել է  հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրման ընթացքը: Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է, որ առաջին փուլի իրականացումը նախատեսվում է 2018 թվականին. աշխատանքներն սկսվելու են մարտի վերջին: Առաջին փուլի շրջանակում նախատեսվում է 36 հրթիռային արձակիչ կայանների տեղադրման վայրերի որոշում, 36 հրթիռային արձակիչ կայանների ձեռքբերում ու […]

Ս. Կարապետյանը մեծ բարերար է, նրա հայանպաստ գործունեությունն անգնահատելի է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ Սամվել Կարապետյանը մեծ բարերար է և՛ Էջմիածնում, և՛ Արցախում, և՛ ՀՀ-ում, և նրա հայանպաստ գործունեությունն անգնահատելի է։ Այս մասին նա նշեց ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ  ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած՝ Ռուսաստանի պաշտոնյաների և գործարարների ցանկում ընդգրկված է նաև հայազգի գործարար Սամվել Կարապետյանը:  «Նա […]

Ադրբեջանը զինվում է՝ հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար. Իգիթյան (տեսանյութ)

Միջազգային փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ Ադրբեջանը Լեռնային ղարաբաղը տեսնում է մի կտոր հող, շարունակում է զինվել ռազմական դիրքորոշման ակտիվացման համար: «Ալիևն էլ ասաց, որ այն զենքը, որ ՌԴ-ից եկել էր, երբ ինքը Դավոսում էր, պետք է տեղափոխվի շփման գիծ: Դա նշանակում է, որ Ադրբեջանը զինվում է, զինվում է ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված