26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պտի խնդրեք, բա ինչ պետք ա անեք».Սմբատ Բարսեղյանը`դատավորին/տեսանյութ/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում այսօր՝ հունվարի 31-ին, «Սասնա ծռերի» գործով նիստն ընթանում է լարված մթնոլորտում:

Նիստերի դահլիճում վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար նախազգուշացումներ ստացավ  «Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանը:

Սմբատ Բարսեղյանը արձագանքեց դատավորին.«Վիրավորանքներից եք խոսում, բայց մոռնում եք, որ դուք այն մարդկանցից եք, որ մի քանի դատ առաջ վիրավորեցիք աշխատակիցներին: Մենք զենքը վայր դրեցինք, որ երիտասարդ տղաները չզոհվեն, բայց դուք իրենց մարդ չենք համարում: Ասում եք` դահլիճում հսկիչները լսում են, բայց մարդիկ չեն լսում: Ինչո՞ւ եք վիրավորում աշխատող մարդկանց»:

Դատավորը արձագանքեց.«Չեմ պատրաստվում պատասխանել հարցերին և խնդրում եմ փոխանցեք խոսափողը»:

«Պտի խնդրեք, բա ինչ պետք ա անեք»,-հակադարձեց Սմբատ Բարսեղյանը:

 «Սասնա ծռերի» անդամի նկատմամբ դատավորը նախազգուշական սանկցիա կիրառեց:

Նշենք, որ այս նիստը ընթանում է դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ և գվարույթում ընդգրկված են` Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը և  Էդվարդ Գրիգորյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ