Վարչապետը, ՍԴ-ը և Բարձրագույն խորհուրդը կարող են միջնորդել պետական պարգև տալու
Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ներկայումս հանրապետության նախագահն է պարգևում շքանշաններով, և առ այս պահը կար օրենք, որը կանոնակարգում էր պարգևներ տալու վերաբերյալ հարցերը, բայց ծայրահեղ սահմանափակ էին դրանք: […]





































