28 Մարտի, Saturday, 2026
KFC

ՀՀԿ-ը՝ Հրայր Թովմասյանի՝ նոր պաշտոնի հնարավորության մասին

«Հրայր Թովմասյանը Պետական-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահն է, մենք ՍԴ-ի հետ կապված որևէ հարց չենք քննարկել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը դուրս է գալու կուսակցությունից, որպեսզի Սահմանադրական դատարանում համապատասխան պաշտան ստանա կամ ընդգրկվի Բարձրագույն դատական խորհրդի կազմում: Շարմազանովն ասաց, որ […]

Նժդեհի որևէ զինվոր չի կռվել Խորհրդային միության զորքերի դեմ. Շարմազանով

«Մենք շատ ենք արժևորում Մարկովների նման փորձագետների ամեն մի հիմար հայտարարություն»,-այսօր լրագրողների հետ զրույցում նկատեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովի հայտարարությունից, թե պետք է Երևանում ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը:  «Ակնհայտ է, որ սրա նպատակն է փորձել ստվեր գցել հայ-ռուսական հարաբերությունների վրա, հայերի հերոսական մասնակցության վրա Հայրենական Մեծ պատերազմին»,-հավելեց նա: […]

Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը որևէ բան թաքցնելու միտում չունի

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ բավական շատ ժողովրդավար երկրներում կառավարությունների նիստերը դռնփակ են: Այս մասին նա նշեց այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո: Նկատենք, որ այսօր կառավարության որոշմամբ՝ ընդունվեց, որ նոր Սահմանադրությամբ վարչապետը կարող է որոշել, թե նիստերը դռնփակ են լինելու, թե դռնբաց, իսկ մի շարքա քաղաքական գործիչներ ու լրագրողներ էլ […]

Հայաստան կայցելի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հրավերով փետրվարի 3-8-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են  Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահի տեղակալներ Մարինա Կարոբիո Գուշետտին եւ Իզաբել Մորեն, ինչպես նաեւ պատգամավորներ Վիոլա Ամհերդը, Տիանա Անգելինա Մոզերը, Ռոզմարի Կուադրանտին, Մարիաննե Շտրայֆ Ֆելլերը, Սիբել Արսլանը եւ Ադրիան Ամշթուցը: […]

Երբ ժամանակը գա, ինքը կասի. Շարմազանովն՝ Արմեն Սարգսյանից

ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում անդրադարձ է եղել ներկուսակցական, ներքաղաքական հարցերի. այս մասին նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք տեղյակ է՝ ինչ որոշման է հանգելու նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանը, ինչին Շարմազանովն արձագանքեց. «Երբ ժամանակը գա, ինքը կասի, դեռևս, ինչքան ես տեղյակ եմ, բոլոր քաղաքական […]

Ցանկացած լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը խիստ պատժի ենթակա արարք է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտելի է համարում «Medialab.am» լրատվական կայքի խմբագրության հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ տեղեկությունները։   Իրավապահ մարմինները պետք է քրեական ընթացակարգի շրջանակում անմիջապես ստուգեն լրատվամիջոցի հրապարակման առնչությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպառնալիքի հնչեցման հարցը։ Այդպիսի արարք կատարած անձը ենթակա է խիստ պատասխանատվության՝ հետագայում նմանատիպ ցանկացած դեպք բացառելու համար։   Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ […]

Խանջյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվեց

Փետրվարի 1-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցի 50 հասցեի մոտից բուժօգնության են տեղափոխվել 43-ամյա մի տղամարդ` «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, և «աջ և ձախ ճակատային շրջանների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ 37-ամյա տղամարդ: Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ Խանջյան փողոցի […]

Ինքն իր համար ոտք պատրասեց.խիզախ հրամանատարը տոնում է

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում  2014 թվականի օգոստոսի 28-ին, ականի պայթյունից վիրավորվեցին 4 զինծառայողներ: Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանի համար այդ օրը ճակատագրական նշանակություն ունեցավ: Ազնիվ ու իր գործին նվիրված զինվորականը պայթյունի արդյունքում կորցրեց աջ ոտքը: Բաբայանը երբեք չկորցրեց արիությունը, դեպքից կարճ ժամանակ անց ինքը իր համար արհեստական ոտք  պատրաստեց ու շարունակեց քայլել; Լեռնիկ Բաբայանի ընտանիքը այսօր […]

Մի շարք մարզիկների ծառայությունից տարկետում տրվեց

Կառավարության այսօրվա որոշմամբ մի քանի անձանց տարկետում տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը: Նախագծի համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում են ստանալու տարբեր մարզաձևերի հավաքական թիմերում ընդգրկված մարզիկներ՝ հետևյալ սկզբունքով՝ օլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների) կամ օլիմպիական խաղերում կամ եվրոպական խաղերում կամ պատանեկան օլիմպիական խաղերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված