11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սպասում են իրենց Տիրոջ գալուն

Առաքյալը գրում է, որ արդարության պսակը, որպես հատուցում, տրվելու է բոլոր նրանց, ովքեր «սիրեցին ՆՐԱ հայտնվելը» (2 Տմ. 4:8): Քրիստոսի հայտնվելը սիրողները նրանք են, ովքեր հավատարիմ ծառայի պես սպասում են իրենց Տիրոջ գալուն և արթուն կերպով կատարում իրենց Տիրոջ հանձնարարականները: Նրանք համառորեն հետևում են իրենց Տիրոջ պատվիրաններին ու սեփական անձը չեն խնայում դրանք կատարելու համար: […]

Օրենքների նախագծեր են մշակել

Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմերն իրականացրել են ՀՀ սահմանադրական դատարանի 2015-2016 թվականների որոշումների կատարման վիճակի համատեղ ուսումնասիրություն: Այդ ուսումնասիրությունն իրականացվել է՝ նաև հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը նպաստելու Մարդու իրավունքների պաշտպանի սահամանադրական նոր գործառույթը և օրենսդրական փոփոխությունների առաջարկներ ներկայացնելու օրենքով նախատեսված հնարավորությունը: Ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել Սահմանադրական դատարանի որոշումներ, որոնցում ներկայացված են […]

Ֆիդել Կաստրոյի որդին ինքնասպան է եղել

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ավագ որդին՝ Ֆիդել Անխել Կաստրո Դիաս-Բալարտը Կուբայում ինքնասպան է եղել: Ինչպես նշում են տեղական զլմ, ները ավելի վաղ նա խորը դեպրեսիայի մեջ է եղել ու համապատասխան բուժօգնություն է ստացել։ Կաստրո Դիաս-Բալարտը 68 տարեկան էր: Նա Կուբայի Պետական խորհրդում գիտական հարցերով խորհրդական էր եւ Կուբայի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահը, զբաղվում էր ինովացիաների […]

ՀՅԴ–ն ամփոփել է կոալիցիայի մեկամյա գործունեությունը

ՀՅԴ-ն առաջարկում է վերանայել ընտրությունների տարածքային ռեյտինգային ընտրակարգը: Այս մասին նշված է ՀՅԴ Բյուրոյի եւ Գերագույն մարմնի համատեղ նիստից հետո ընդունված հայտարարության մեջ: Հայտարարությունում ասվում է. «2018թ. փետրվարի 1-ին տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական՝ արդեն երրորդ ընդլայնված նիստը: Օրակարգի գլխավոր թեման քաղաքական կոալիցիայի շուրջ մեկամյա գործունեությունն էր՝ առկա ձեռքբերումների, բացերի […]

Փաստաբանների պալատում խորհրդավոր գաղտնապահություն է. Ահազանգ /տեսանյութ/

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը հայտնում է , որ երեկ  ՀՀ ՓՊ խորհուրդը քննել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցված կարգապահական գործը: « Ա. Պապիկյանը միջնորդել է՝ թույլատրել տեսանկարահանել նիստը, ինչը մերժվել է խորհրդի կողմից այն պատճառաբանությամբ, թե մյուս՝ դիմող կողմը նման համաձայնության մասին չի հայտնել: Դիմողը՝ […]

Եղվարդում պարտատերը պարտքի պատճառով պարտապանի երեխային առևանգել է՝ պարտքը փակելու դիմաց բաց թողնելու պայմանով

Երեկ՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Վարսենիկ Ա.-ն Ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել է, որ համաքաղաքացի, 44-ամյա Մարինե Ա.-ն նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում իր աղջկան՝ 10-ամյա Ա. Ա.-ին խաբեությամբ՝ խանութ գնալու պատրվակով տարել է իր տուն, որտեղ մի քանի ժամ ապօրինի պահում է երեխային, […]

Մենք խոստումների զոհ դարձանք, խոստո՜ւմ, խոստո՜ւմ, բայց ոչ մի իրականացում. Դ. Գասպարյան

Գրականագետ Դավիթ Գասպարյանը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի ՀՀ նախագահ առաջադրվելու նախաձեռնությունը դրական է համարում, թեև չի կարծում, որ նա միակն էր, որ կարելի էր առաջադրվել, քանի  որ գտնում է, որ անփոխարինելիներ չկան: «Բայց նա արդեն փորձ ունի, մտել ու դուրս է եկել այս ջրավազանի մեջ, վարչապետ է աշխատել: Ինձ ուրախացնում է այն, որ […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ո՞վ է լինելու առաջին տիկինը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե 2008-ին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր ընտրվել նախագահ, Ռիտա Սարգսյանը խնդրել էր իր շրջապատին, այդ թվում՝ լրատվամիջոցներին, իրեն առաջին տիկին չանվանել. «Մի վիրավորեք մնացած կանանց. նրանք բոլորն էլ առաջին են»: Ի դեպ, այդ տարիներին եղել են դեպքեր, երբ զանգահարել ու հեռուստաընկերություններին, որոնք ավանդույթի ուժով օգտագործել են այդ բառակապակցությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված