31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Մենք խոստումների զոհ դարձանք, խոստո՜ւմ, խոստո՜ւմ, բայց ոչ մի իրականացում. Դ. Գասպարյան

Գրականագետ Դավիթ Գասպարյանը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի ՀՀ նախագահ առաջադրվելու նախաձեռնությունը դրական է համարում, թեև չի կարծում, որ նա միակն էր, որ կարելի էր առաջադրվել, քանի  որ գտնում է, որ անփոխարինելիներ չկան: «Բայց նա արդեն փորձ ունի, մտել ու դուրս է եկել այս ջրավազանի մեջ, վարչապետ է աշխատել: Ինձ ուրախացնում է այն, որ զարգացած ու կրթված մարդ է, որը մեծ աշխարհի հետ կապ ունի»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Գասպարյանը կասկած չունի, որ Արմեն Սարգսյանը կգա լավ գաղափարներով, և հույս ունի, որ  կարող է իրականացնել նախատեսված ծրագրերը:

«Մենք խոստումների զոհ դարձանք, խոստո՜ւմ, խոստո՜ւմ, բայց ոչ մի իրականացում: Իրականացումն իմ համար առաջնային կարտացոլվի այն ժամանակ, երբ մեր ժողովրդի ոգին մի քիչ բարձրանա, որ տնտեսությունն աշխատի, որ չմտածեն «Նաիրիտ»-ը փակելու մասին, այլ մտածեն աշխատացնելու մասին, որ ժողովուրդն այս փախեփախից երես թեքի ու իր երկրում ապրի»,- ընդգծեց Դավիթ Գասպարյանը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ