29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Միգուցե ընդդիմադիրները կողմ են լինում Արմեն Սարգսյանի թեկնածությանը. ՀՀԿ

«Դեռ Արմեն Սարգսյանը չի որոշել՝ ինքն առաջադրվում է, թե չէ, որ «Հանրապետականն» էլ բանակցությունների վարի կամ չվարի»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀկ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ի հետ ՀՀԿ-ը բանակցություններ վարում է, որպեսզի նախագահի թեկնածուի ընտրության ժամանակ կողմ քվեարկեն Արմեն Սարգսյանի օգտին, ում առաջարկում է «Հանրապետականը»: Շարմազանովը […]

Ի դեմս Ալիևի ՝ մենք գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ. Շարմազանով

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ բացի ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերից քննարկվել են ԱԺ արտահերթ ու հերթական նիստերի աշխատանքները, օրակարգերը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այսօրվա հայտարարությանը տարածքային պահանջների վերաբերյալ՝ Շարմազանովն ասաց.  «Ալիևը հանդես է գալիս նույն […]

Ոստիկանները բացահայտել են սրճեփ սարքերից կատարված գողություններ (լուսանկարներ)

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 7-ին՝ ժամը 19-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել 23-ամյա Դավիթ Ղազարյանին, 20-ամյա Նորայր Հարությունյանին ու 45-ամյա Մուշեղ Հախնազարյանին: Դավիթ Ղազարյանի վարած մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են սրճեփ սարքերի դրամաընդունիչներ, մեքենայի սրահում՝ երկաթյա լինգ:  Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի առաջիկա թողարկման […]

Պարզաբանում ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության վերաբերյալ

ՀՀ դատախազության կողմից հրապարակված՝ «Ապօրինի ծառահատումների և դրանց հետ զուգորդված պաշտոնեական հանցագործությունների արդյունքում պատճառվել է շուրջ 1.5 միլիարդ ՀՀ դրամի վնաս» վերտառությամբ հաղորդագրության մեջ ներկայացված փաստական տվյալների հետ կապված՝ ընթերցողների մոտ հնարավոր թյուրընկալումներից զերծ մնալու համար պարզաբանում ենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տևական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից […]

Տորթ-հարսնացու՝ մեկ միլիոն դոլար արժողությամբ /ֆոտո/

Այս հարսնացուն իրականում արձանիկ չէ, այն տորթ է։ Հիջաբով հարսնացուի տեսքով այս տորթը ներկայացվել է Դուբայում եւ արժե մեկ միլիոն դոլար։ Տորթը ստեղծվել է հինգ օրում, դրա հեղինակը հրուշակագործ դիզայներ Դեբբի Ուինգհեմն է։ Տորթը ցուցադրվել է Դուբայում՝ միջազգային առևտրի կենտրոնում։  Արևելյան հարսնացուի բնական մեծության կերպարը՝ սպիտակ զգեստով ու հիջաբով, պատրաստված է կրեմից ու շոկոլադից։ Տորթը […]

«Դատախազները հայհոյում ու չեն պատժվում, իսկ փաստաբաններին փորձում են նսեմացնել»

«Այդ 100 հազար դրամների կիրառումը և երաշխիք չտալը պատժիչ գործիք է դառնալու որոշ դատավորներիձեռքին: Այդպիսով փորձելու  են լռեցնել փաստաբաններին:Այսինքն՝ փաստաբանը կարող է առարկել դատավորի գործողությունների դեմ ու դատավորը դա վիրավորանք համարի և փաստաբանին տուգանի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով փաստաբանների պայքարին՝ ընդդեմ դատավարական օրենսգրքում արվելիք փոփոխությունների, ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը: Ղարագյոզյանի խոսքով՝ […]

Ուրեմն՝ կողմնորոշվեք վերջապես

Աստվածաշունչ չկարդալով, Աստծուն չճանաչելով ու Աստծո պատգամները չպահելով, միայն հայ լինելով քրիստոնյա չեն դառնում: Ի՞նչ կմտածեք մի մարդու մասին, ով հայտարարում է, որ ինքը նժդեհական է, որովհետև լսել է Գալուստ Սահակյանի ելույթները ԱԺ-ում: Իսկ Նժդեհի գործերից ոչինչ չի կարդացել: Ի՞նչ կմտածեք մի մարդու մասին, ով հայտարարում է, որ ինքը մարքսիստ է, որովհետև իր հայրն ու […]

Կասեցվել է բրազիլական արտադրության թռչնամսի ներմուծումը

Փետրվարի 8-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ «Սեարա Ալիմենտոս» ընկերության արտադրության 7 տոննա թռչնամիս: Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, որպես բարձր ռիսկայնություն ունեցող բեռ, մինչև ներմուծման թույլտվություն տրամադրելը, կատարվել է լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում արձանագրվել է անվտանգության ցուցանիշի անհամապատասխանություն՝ թռչնամսում  հայտնաբերվել է սալմոնելա: Խմբաքանակի ներմուծումը կասեցվել է. […]

Ռուսաստանում կրպակի հրդեհի հետեւանքով հայ տղամարդ է մահացել (տեսանյութ)

Ռուսաստանում՝ Ռյազան քաղաքի Չկալով փողոցի վրա, կրպակ է հրդեհվել, ինչի հետեւանքով հայ տղամարդ է մահացել։ Կրպակը նրան էր պատկանում։ ՌԴ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ մահացած հայի դին ամբողջությամբ այրվել է, ուստի սեռի որոշումը մոտավորապես է: Անձը եւ մահվան ճշգրիտ պատճառը հայտնի կդառնան նախաքննչական ստուգումներից եւ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նախնական տվյալներով՝ կրպակ անօրինական ներթափանցման հետքեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված