«Երևա՛ն, դու հրաշալի ես». Լապշինը Հայաստանում է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գտնվում է Հայաստանում։ Նա Արցախ այցելելու համար Ադրբեջանում ազատազրկման դատապարտվելուց եւ հետո ազատ արձակվելուց հետո առաջին անգամ այցելել է Հայաստան։ «Երևան, դու հրաշալի ես: Իսկ երևանցիները հրաշալի մարդիկ են»,- իր բլոգում գրել է Լապշինը: Լապշինը Երևան է ժամանել ապրիլի 20-22-ն անցկացվող Tour Expo 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու։





































