10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ոստիկանությունը դիմում է լրագրողներին

Հարգելի լրագրողներ,  Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ: Ոստիկանությունը խնդրում է Ձեզ հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար: Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր և Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված:

Փաշինյանը կոչ արեց ուսանողների առաջ դռները չփակել/տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանն ակցիայի մասնակիցները հետ կրկին Երևանի պետական համալսարանում են: Շենքի դիմաց նա հայտարարեց, որ իրենց հավաքի սկզբից տեղեկություններ կային, որ մի շարք ուսանողների առջև դռները փակվել են ուսանողների համար, և խոսքը նաև մարզերի համալսարանների մասին է: «Սա Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ստեղծած Հայաստանի կարևոր սիմվոլներից մեկն է: Մենք կոչ ենք անում բոլոր ռեկտորներին, ԿԳ […]

Երևանի Մաշտոց-Թումանյան խաչմերուկի տարածքում զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքին մասնակցած անձինք, 16.04.2018թ. ՀՀ ոստիկանության կողմից հավաքը դադարեցնելու մասին որոշումն անտեսելով, շարունակել են հակաիրավական գործողությունները:  Ապրիլի 17-ի երեկոյան` ժամը 23:00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքից և երթից հետո հավաքի շուրջ 60-70 մասնակիցները Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում, վրդովված նույն տարածքում մաքրման աշխատանքներ կատարող «Սանիտեք» ՍՊ ընկերության աշխատակիցների գործողություններից, խաթարելով ավտոտրանսպորտային […]

Ոստիկանությունը կոչով դիմել է հանրահավաքի մասնակիցներին

2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքի կողմնակիցները և մասնակիցները շարունակաբար իրենց գործողություններով խոչընդոտում են այլոց իրավունքների, ազատությունների իրացմանը, պետական մարմինների, կազմակերպությունների բնականոն գործունությանը:  Նմանատիպ բոլոր գործողությունների նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից մինչ օրս դրսևորվել է հանդուրժողականություն՝ բազմաթիվ հայտարարություններով փորձելով կանխել հակաիրավական գործունեությունը:  Այդ հավաքներն արդեն իսկ ուղեկցվել են բազմաթիվ զանգվածային անկարգություններով, որոնց ընթացքում անձանց նկատմամբ […]

Բախումներից տուժած 5 հոգի դեռ հիվանդանոցում է

Ապրիլի 18-ի, ժամը 11։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։ 4-ի վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են վերջույթների մակերեսային վնասվածքներ և սալջարդեր։ Մեկ տուժած, ում մոտ իրականացվել է կոտրված ոսկրերի արտաօջախային անշարժացում, վերակենդանացման բաժանմունքում հսկողության տակ է գտնվում` նաև վնասվածքի հետ չառնչվող  հիվանդության կապակցությամբ։ Վիրահատված ոստիկանը […]

Քննչական բաժնում վարույթ է ընդունվել Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցված քրեական գործը։ 2018 թվականի ապրիլի 17-ի ուշ երեկոյան  ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ  Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կոտրել են նշված […]

Զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից. ԿԳՆ-ի կոչը

Նկատի ունենալով, վերջին  օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասներիներգրավման հրապարակային կոչերը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին,հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու  փորձերից:  Միաժամանակ, կոչ ենք անում ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը ևտարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսևորել հետևողականություն և, համագործակցելովուսումնական հաստատությունների հետ, բացառել սովորողների անուշադրության տիրույթում հայտնվելու հնարավորությունը:

Մաշտոցի պողոտայում ակտիվ գործողություններ են. ոստիկանները բերման են ենթարկում

Մաշտոցի պողոտայում այս պահին ոստիկանները փորձում են թույլ չտալ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ակցիայի մասնակիցներին փակ պահել ճանապարհները: Առավոտից նորից փակվել էր Ֆրանսիայի հրապարակը: Այստեղ հավաքված են մի շարք ոստիկաններ, որոնք վահաններ ունեն: Ըստ որոշ տեղեկությունների՝ արդեն կան բերման ենթարկվածներ:

Ծառուկյանից թռածները. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝ երեկ խորհրդարա­նը 77 կողմ, 18 դեմ ձայների հարաբե­րակցությամբ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին: Նրան կողմ քվեար­կեցին ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները, եղան կողմ քվե­արկողներ նաեւ «Ծառուկյան» խմբակ­ցությունից: Նրանցից մեկն էլ Վարդան Բոստանջյանն էր, որը միշտ ընդդիմա­դիր ելույթներով է հանդես գալիս՝ բա­վական սուր քննադատելով իշխանու­թյուններին: Բայց երեկ նա էլ էր կողմ Սերժ Սարգսյանի հետագա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված