Բաղրամյան 26-ի մոտ ցուցարարները երգեցին.մի ոստիկան տխրեց /տեսանյութ/
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց՝ մեր երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ենթարկվում է տարբեր ճնշումների։ «Ռուբլու վրա էլ են հարձակվում՝ փորձելով հարված հասցնել, իսկ Եվրոպան մյուս կողմից՝ փորձում է ազատվել ռուսական գազից և նավթից։ Այս կերպ ուզում են ՌԴ-ին իր տեղը ցույց տալ աշխարհում, ինչն ուղիղ կապ ունի մեզ հետ: Դրա համար […]
Երևանում երթով շրջող ու բոլորին այսօրվա հանրահավաքի մասին իրազեկելով Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները հասան Երևանի քաղաքապետարան: Այս պահին նրանք քաղաքապետարանի դիմաց են, որտեղ հավաքված են բազմաթիվ ոստիկաններ:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է՝ այս պահին ճիշտ կլինի կառավարման ղեկը վստահել Սերժ Սարգսյանին, քանի որ սոցհարցման տվյալներով՝ Սերժ Սարգսյանն արտաքին քաղաքականության մեջ ունի 60 %, տնտեսական քաղաքականության մեջ՝ 35%, Կարեն Կարապետյանը տնտեսական քաղաքականության մեջ հավաքել է 45%, իսկ արտաքինում՝ 10 %: Այսօր այս մասին սոցիոլոգը նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ «Որպես առաջնորդ՝ Գագիկ Ծառուկյանն […]
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Կոտայքի մարզի Առինջ գյուղում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում իրականացված վերահսկողության ընթացում հայտանբերել էր ժամկետանց բուսայուղային սփրեդ: ՍԱՊԾ-ն ոչնչացրել էր ժամկետանց հումքը, նաև, մինչև լաբորատոր փորձաքննության արդյունքներն ունենալը, կասեցրել պատրաստի արտադրանքի իրացումը: Ընկերության՝ 17.03.2018 թ. արտադրության «Ձյունիկ» և «Ձողիկ» պաղպաղակներից կատարված նմուշառման և փորձաքննության արդյունքում պարզվել է, որ երկու […]
Թուրքիան կստանա C-400 հակազենիթային հրթիռային համակարգերը Ռուսաստանից, բայց նրան չի թույլատրվի որևէ այլ երկրի տալ դրանից օգտվելու հնարավորություն. նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տնօրեն, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, գնդապետ Իգոր Կորոտչենկոն: Ինչ վերաբերում է Ադրբեջանի զենք գնելու նախընտրություններին, ապա Իգոր Կորոտչենկոյի խոսքով՝ հիմա այդ երկիրը շատ լրջորեն է վերաբերվում […]
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր Ֆրանսիայի հրապարակում ուսանողների կոչ ուղղեեց: «Հենց ոստիկանները փորձում են մեզ հեռացնել, ապա առաջարկում եմ ուղղակիորեն պառկել»,-նշեց ակտիվիստը: Մանրամասները՝ տեսանյութում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ և շնորհավորել նրան՝ կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու և նշանակվելու կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
Այս պահին բողոքի երթ է անցկացվում նաև Գյումրիում: Այստեղի ուսումնական հաստատությունների ուսանողներ դասադուլ են հայտարարել: Գյումրիի ակադեմիական վարժարանի՝ երթ իրականացնող ուսանողներն ու դպրոցականները դուրս են եկել փողոց և հանդես են գալիս դասադուլի կոչերով: Ոստիկանական ուժերը փակել են վարժարանի դուռը և թույլ չեն տալիս ելումուտ անել: Վարժարանի մոտ թեժ իրավիճակը շարունակվում է:
























