10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Փոխվարչապետներ են նշանակվել

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Արմեն Գևորգյանին ազատելու մասին:   «Համաձայն Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասի և «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի.   1. Արմեն Գևորգյանին ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:   2. Վարդան ՄԱԿԱՐՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր […]

Խաղաղ բնակչի վիրավորելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. Արցախի ՊՆ

Ապրիլի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Աղջաբեդիի շրջանի Գիյամեդդին գյուղի ուղղությամբ կրակ բացելու արդյունքում վիրավորում է ստացել 27-ամյա խաղաղ բնակիչ, իրականությանը չի համապատասխանում: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետեւում են հրադադարի պահպանման ռեժիմին:

Ցուցարարները կրկին փակեցին ԱԳՆ շենքի մուտքը

Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույցն ավարտելով շարժվեցին դեպի ԱԳՆ շենք: Նրանք կրկին փակեցին ԱԳՆ շենքի մուտքը: Փաշինյանը կոչ արեց կանգնել դռների դիմաց: Նա կոչ արեց ներսում գտնվողներին եւ միանալ իրենց պայքարին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բողոքի ակցիայի կազմակերպիչների հետ միասին 1-1,5 ժամ հեռանում են […]

Նոր տեղեկություններ՝ բերման ենթարկվածների մասին

Հարգելի գործընկեր, Այսօր ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը և Լուսավոր Հայաստան Կուսակցության Կառավարման խորհրդր անդամ Կարեն Սիմոնյանը կրկին այցելել են ոստիկանական բաժանմունքներ։ ժամը 14։00-ի դիմաց ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժնում բերման են ենթարկվել 4 քաղաքացի՝ Նարեկ Վլադիմիրի Բրիկալովը, Գրիգոր Վահանի Մանուկյանը, Նարեկ Վահանի Արշակյանը և անչափահաս Գոռ Աշոտի Վարդանյանը։ Բերման ենթարկելուց հետո այս քաղաքացիների […]

ԱԱԾ-ն հանցավոր խումբ է բացահայտել

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված մեծա­ծա­վալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների  և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի ապրիլի 18-ին վնասազերծել է ՀՀ քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբ, որը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի շարք քաղաքացիների բանկային հաշիվներից հափշտակել է առանձնապես խոշոր չափե­րով գումար: Նշված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք […]

Ականապայթյունից զոհված զինծառայողը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Ռուսլան Մանուկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։  

Ոստիկանությունից պահանջել են ազատ արձակել առանց հիմքերի պահվող անչափահասներին

Ոստիկանությանը ներկայացվել է բաժիններում անչափահասներին առանց հիմքերի պահելու անթույլատրելիության և նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից շարունակվում է աշխատանքը Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Նշենք, որ Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների […]

Գյումրիում փակ են փողոցները, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

Այսօր առավոտվանից ուսանողները դուրս են եկել փողոց։ Նախ Թատերական հրապարակից մեկնեցին  պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ, որտեղ կոչ արեցին ուսանողներին միանալ: Դռները բացել համալսարանի ու  թողնել ուսանողներին ազատ տեղաշարժվել ու կամք արտահայտել: Ցուցարարների հետ հանդիպեց բուհի ռեկտորը, նա նշեց. “Ով դասի չի ուզեցել մասնակցել,առավոտվանից չի եկել, ոչ ոք չի պարտադրել  կամ ստիպել, որ դասի գա, դասերից […]

«Դէ, բռնել բերել են». անչափահասները ազատ են արձակվում

Արդեն հայտնել ենք, որ այսօր  Կենտրոնի ոստիկանություն անչափահասներ են բերման ենթարկվել: Այս պահին արդեն անչափահասները ազատ են արձակվում: «Դէ քայլում էի, բռնեցին ու բերեցին: Ես ցույցի հետ կապ չունեմ»,-ասաց ազատ արձակվածներից մեկը: «Դէ, բռնել բերել են, ոչ մի բան չեմ արել»,-արդարացավ մյուս ուսանողը: Ուսանողները նշում են, որ իրենց նկատմամբ բռնություն չի կիրառվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված