06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գյումրիում փակ են փողոցները, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

Այսօր առավոտվանից ուսանողները դուրս են եկել փողոց։ Նախ Թատերական հրապարակից մեկնեցին  պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ, որտեղ կոչ արեցին ուսանողներին միանալ: Դռները բացել համալսարանի ու  թողնել ուսանողներին ազատ տեղաշարժվել ու կամք արտահայտել: Ցուցարարների հետ հանդիպեց բուհի ռեկտորը, նա նշեց. “Ով դասի չի ուզեցել մասնակցել,առավոտվանից չի եկել, ոչ ոք չի պարտադրել  կամ ստիպել, որ դասի գա, դասերից չհեռանա”: 
Պոլիտեխնիկականից ուսանողներ միացան ցուցարարներին ու երթը շարունակեցին դեպի Ակադեմիական վարժարան: Այստեղ դռները փակ էր,  աշակերտները թղթե ինքնաթիռների վրա գրել էին HELP ու դուրս էին նետում լոսամուտներից: Ոստիկանները ամեն կերպ չէին թողնում մտնել  վարժարան: Բախումից հետո մի քանի ցուցարար մտան վարժարան ու կոչ արեցին միանալ: Բայց և աշակերտների մեծ մասը նշում էին, որ չեն բռնացել կամ փակի տակ պահել իրենց: 
 
Երթը շարունակվում է,  փակ են Գյումրիի կենտրոնական փողոցները: Ոստիկանների հետ հաճախակի են բախումները:, քաշքշուկը: 
Կան բերման ենթարկվածներ,  նրանցից մեկը ակտիվիստ Կարեն Պետրոսյաննը, երիտասարդներ  Արմեն Գևորգյանն ու Վանոն: 
Նշենք, որ նախորդ օրն էլ եղել են բերման ենթարված երիտասարդներ, ովքեր ազատ են արձակվել:
Հայտարարեցին, որ Թատերական հարապարակում ժամը 18,00-ին հավաքվելու են, քննարկելու  հետագա գործողությունները: Նաև կոչ արեցին մինչև 14 տարեկաններին ավելի զգույշ: 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ