19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Նիկոլ Փաշինյանը պետք է արագացնի. Ժամանակ

Հրահրվո՞ւմ են արդյոք հանրային բողոքի տարբեր դրսևորումները որևէ կենտրոնից՝ ընդդեմ նոր կառավարության, ընդդեմ թավշյա հեղափոխության և նրա վարչապետ դարձած առաջնորդ Նիկոլ Փաշինյանի, թե՞ ոչ: Այս օրերին այդ հարցը հնչում է ավելի ու ավելի հաճախ՝ հաշվի առնելով բողոքի այն դրսևորումները, որ տարբեր սոցիալական խմբեր արտահայտում են տարբեր պատճառներով կամ առիթներով՝ փակելով փողոցներ և փաստացի խնդիրներ ստեղծելով […]

«Եթե այդպես է՝ ի՞նչ կարիք կար հեղափոխության». Բագրատյանը հիասթափվել է վարչապետի նշանակումից

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր Ստեփան Մնացականյանը վերանշանակվել է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ի՞նչի համար։ Փաշինյանը նույնիսկ կատակել վիճակագրական ստի առիթով (Մարկ Տվենի խոսքերն են)։ Բայց վերանշանակել է։ Նիկոլ Փաշինյանը եւ Հայկական Ժամանակը շուրջ 20 տարի քննադատում էին այդ մարդուն վիճակագրական ստերի համար։ Ավաղ… եթե այդպես է ի՞նչ կարիք կար հեղափոխության։ […]

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 18-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝   10:00-16:00 Դ.Անհաղթի փ. 6/1-6/6 շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ազատության պող. 9Ա, 11 շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սունդուկյան փ. 7, 7/1, 7Ա շենքերը, Հր.Քոչարի փ. 8, 10 շենքերը […]

Համաներման անհրաժեշտություն կա. երկու հարց կլուծվի. Ժամանակ

Վերջին շրջանում պարբերաբար խոսվում է երկրում համաներում հայտարարելու անհրաժեշտության մասին։ Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ համաներման մասին միշտ է խոսվում, իսկ ընդհանրապես համաներման մասին փաստաթուղթը գաղտնի է լինում։ «Դա չի կարող լինել հրապարակային, և դրա վերաբերյալ որևէ մեկը չի կարող ասել՝ համաներում լինելու է, չի լինելու, քննարկումներ գնում են, թե ոչ, փաստաթուղթ պատրաստվում […]

Թունավորվածների առողջական վիճակը բավարար է

Արմավիրի մարզում արձանագրված թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի հոսպիտակացվել է: Վերջիններս անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկականկենտրոններում: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այսօր կլինեն դուրս գրումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:  

Փրկրարարները հայտնաբերել են Մեղրիի մոտակա սարում կորած օտարերկրյա քաղաքացիներին

Մայիսի 17-ին, ժամը 17:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մոտակայքում օտարերկրյա քաղաքացիները կորել են, տրամադրել են GPS համակարգով ստացված կոորդինատները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացիները գտնվում են Նոր Առաջաձոր […]

Դավիթ Տոնոյանը Կասպշիկին է ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 17-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեսպան Կասպշիկը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացնել հայ-ադրբեջանական պետական […]

ՃՏՊ՝ Երևանում. Ավտոմեքենան բախվել է ծառին և բռնկվել, կա տուժած

Մայիսի 18-ին, ժամը 01:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ և Մայիսի 9 փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Altima» մակնիշի (վարորդը՝ Հ. Ա., 1994 թ.) […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված