19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Փրկեք այս «վայ-խարարից». սփյուռքի նախարարությունից ահազանգում են Հրապարակ

Սփյուռքի նորանշանակ նախարար, 27-ամյա Մխիթար Հայրապետյանին, ով, ըստ լուրերի, քայլարշավի գաղափարի հեղինակն է, նախարարությունում մեծ ոգևորությամբ դիմավորեցին, քանի որ Հրանուշ Հակոբյանի հետ աշխատելը հեշտ բան չէր։ Նա, ճիշտ է, ընդամենը մի քանի օր է աշխատել այս պաշտոնում, բայց նախարարությունում հասցրել են հիասթափվել։  Երեկ մենք նամակ ենք ստացել աշխատակազմից, որտեղ նորանշանակ նախարարին «վայ-խարար» են անվանել և […]

Էռնեկյանի ընկերությունում զանգվածային թունավորումների դեպքով քրգործ է հարուցվել

Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում) հատկանիշներով։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նրա խոսքով, նշանակվել են դատաբժշկական եւ դատասննդային […]

Առողջապահության նախարարի առաջին քայլը. Առավոտ

Այսուհետ յուրաքանչյուր խնդրահա­րույց դեպք մանրամասն ուսումնա­սիրվելու է, խախտումներ արձանագրելու դեպքում կիրառվելու է պայմա­նագրով նախատեսված պատաս­խանատվություն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը: ԱնդրադԱոնալով դեղատոմսերով տրամադրվող դեղորայքի մասին նախկին կառավարության որոշմա­նը՝ նախարարն ասաց, որ մասնա­գիտական խմբի հետ քննարկում է ընթանում, «եթե ամեն ինչ իմ մտա­ծածով գնա, հավանաբար հուլիսի 1-ից եւ աշնանից ուժի […]

Թանգարանների միջազգային օր, Թանգարանների գիշեր. «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»

Այս տարի Հայաստանում Թանգարանների գիշերն անցկացվում է արդեն 15-րդ անգամ, Արցախում՝ կնշվի 6-րդ անգամ: Միջոցառումն անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան ամենամոտ շաբաթ  օրը` Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ: Թանգարանների միջազգայիրն օրը նշվում է 1977 թվականից` յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից: Երկու օրերն էլ մեր […]

Հայաստանն ունի մարտահրավերներ, որոնք պահանջում են քաղաքական մտքի լուծումներ. Արմեն Գրիգորյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի ղեկավար կազմին է  ներկայացրել ԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանին: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Անվտանգության խորհուրդը մի մարմին է, որտեղ որոշվում են պաշտպանական ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: «Այս նախադասության ձևակերպումը բնորոշում, սահմանում, պարզ է դարձնում այն կարևորությունը, որն ունի Անվտանգության խորհուրդը, որի աշխատակազմը պետք է լինի այն ուղեղային կենտրոնը, որն ազդակներ է […]

Ազատեք բանտերից բոլոր ազատամարտիկներին. Հեթանոս Տիկոն` Նիկոլ Փաշինյանին/տեսանյութ/

Մոսկվայում բնակվող ազատամարտիկ, «Գվարդեական աստղ» միջազգային կազմակերպության «Ռազմական հայրենասիրական բլոկ»-ի պրեզիդենտ Տիգրան Գրիգորյանը (ՀԱԲ-ի կոմս, Հեթանոս Տիկո) բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Մեծարգո Պարոն վարչապետ, Գերագույն գլխավոր հրամանատար. Ես՝ հայ զինվոր եմ և Հայաստանի հանրապետության մեկ մասնիկը: Դուք վարչապետ եք առաջադրվել ժողովրդի կամոք:Ուզում եմ նշել, որ հասարակ քաղաքացին սխալվելու իրավունք ունի, բայց […]

Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղի կկառուցվի. նախագծային աշխատանքներն ավարտական փուլում են

Ավարտման փուլում են Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու նախագծային աշխատանքները, որի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում՝ բարեգործական միջոցներով: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 16-ին, ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն Ազգային ժողովում ասել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ կարևորելով որ այն ծառայելու է ոչ միայն որպես Ստեփանակերտ-Շուշի տրանսպորտային միջոց, այլ նաև զբոսաշրջության խթանման […]

Դատի են տվել. Ժողովուրդ

Ազգային ժողովի նախկին աշխա­տակիցները փորձում են դատարանի միջոցով վերականգնել իրենց իրա­վունքները: ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ որ մայիսի 15-ին Կարինե Հարությունյանը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավա­սության դատարան ընդդեմ Ազգային ժողովի: Վերջինս դատարանից պահաջնում է, որ դատարանը պարտագ­րի Ազգային ժողովին իր նկատմամբ կայացրած անօրինական կարգապա­հական տույժը վերացնի եւ դեռ ավե­լին’նախկին պաշտոնում վերականգ­նի: Նշենք, որ այս գործը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված