14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես իմ կյանքն եմ դրել, իմ առողջությունը, ո՞նց եք դուք իմ անունը փոխում, հլը շշկռվե՛ք իմ անունը փոխեք

ԵԿՄ վարչության անդամ Ռոմիկ Մխիթարյանը այսօր  ասաց, որ ԵԿՄ-ն պետք է ապաքաղաքական կառույց լինի, սխալ է հայտարարել, թե ԵԿՄ-ն սատարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կամ որեւէ այլ քաղաքական ուժի: Իրենք անհատապես կընտրեն ում ուզում են, իսկ կառույցի անունից որեւէ մեկն իրավունք չունի խոսել: Հիշեցնենք, որ նման տեսակետ, որ ՔՊ-ին են ընտրելու, հայտնել էր ԵԿՄ փոխնախագահ […]

Հոնքը բուժելու փոխարեն աչքն էլ հանեցին

Մտահոգությամբ ենք հետևում վերջին շաբաթներին «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» նախաձեռնության գործողություններին: Հայ Եկեղեցին մեզ համար միշտ ընկալվել է անձեռնմխելի սրբություն՝ իր քարոզած հավատքով, պատմությամբ, իր հոգևոր ծառայողներով, սրբազաններով, վարդապետներով ու քահանաներով՝ գլխավորությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Հասկանալի է, որ որևէ հաստատության մեջ կարող են լինել խնդիրներ, տարբեր հարցերի վերաբերյալ տեսակետների տարբերություններ: Գուցե Եկեղեցու մեջ էլ կան […]

Ես այս հարցով կդիմեմ ոստիկանապետին, որպեսզի այս՝ պաշտոն չունեցող ինքնակոչին, կարգի հրավիրի

Պարոն Դեմոյանին լրջանալու եւ սթափվելու կոչ եմ անում, որովհետեւ էն, ինչ-որ նա գրել է, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայկ Դեմոյանի գրառմանը: «ԿԳ նախարարը եւ նախարարությունը Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի հիմնադիրն են, պարոն Դեմոյանը արդեն տեւական ժամանակ որեւէ պաշտոն չունի այդ ինստիտուտում, եւ […]

Ամենայն ոք, որ հավատա նրան, չի ամաչելու

Մովսեսը գրում է այն արդարության մասին, որ օրենքից է, եթե մարդը կատարի այն, նրանով կապրի: Իսկ հաւատից եղող արդարության մասին այսպես է ասում. «Քո սրտում մի՛ ասա՝ ո՞վ է ելնելու երկինք»: Այսինքն՝ Քրիստոսին իջեցնելու համար:  Կամ՝ «Ո՞վ է իջնելու անդունդ»: Այսինքն՝ Քրիստոսին վեր հանելու համար մեռելներից: Իսկ ի՞նչ է ասում Գիրքը. «Մոտ է խոսքը քեզ՝ […]

Հունիսի 28-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի  28–ին՝  ժամը  13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Աղասի Ենոքյանը:  ԹԵՄԱ՝   հունիսի 27-ին Երևանում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպումը. հանդիպման արդյունքներն  ու գնահատականը. ներքաղաքական զարգացումներ.սահմանային լարվածություն:  

Ադրբեջանական հաքերները կոտրել են ՀՀ ԱԺ կայքը

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ադրբեջանական հաքերները երեկ կոտրել էին ՀՀ ԱԺ կայքը և ներխուժել կառավարական Մալբերի համակարգ։ Փորձագետը, մասնավորապես, գրել է. «Ադրբեջանական հաքերները երեկ կոտրել էին մեր ԱԺ կայքը։ Հետքերը դեռ գուգլի քեշերում մնացել են http://webcache.googleusercontent.com/search… Նաև, իրենք հայտնում են, որ կարողացել են ներխուժել կառավարական Մալբերի համակարգ և տեղադրել […]

Հարց Արայիկ Հարությունյանին. պատրա՞ստ եք

Հայոց ցեղասպանության պատմության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ԿԳ նախարարի և փոխնախարարի հետ գրանցված միջադեպին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Դեմոյանը գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ իր բացակայության ընթացքում ԿԳ նախարարն ու փոխնախարը ներխուժել են իր աշխատասենյակ: Նա խոստացել էր այդ պաշտոնյաների մասին ուշագրավ բացահայտումներ անել: Դեմոյանի 5 հարցերն ուղղված ԿԳ նախարար Արայիկ […]

Ասացին, որ Գագիկ Ծառուկյանն է արգելել հաղոդման հեռարձակումը. լրագրողի բաց նամակը

Լրագրող, «Առողջարան» հաղորդաշարի պրոդյուսեր Մարգարիտ Դավթյանը բաց նամակով դիմել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Նամակում մասնավորապես ասվում է.  «Բաց նամակ Գագիկ Ծառուկյանին Ես՝ Մարգարիտ Դավթյանս, «Կենտրոն» հեռուստաընկերությամբ մոտ 2 տարի եթեր հեռարձակվող «Առողջարան» հաղորդաշարի պրոդյուսերս, Ձեզ եմ ուղղում իմ դիմում-բողոքը: Պարոն Ծառուկյան, ս/թ ապրիլի 20-ին, անհասկանալի պատճառներով, առանց հիմնավորման, Ձեր հեռուստաընկերությամբ հեռարձակվող իմ «Առողջարան» հաղորդաշարի հերթական թողարկման եթերը […]

Մեր կրակոցներից մարդ չի մահացել, էտի ձեր սնայպերներն են. Արայիկ Խանդոյան

ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստի մեկնարկին նիստը նախագահող Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ դատարանը շարունակում է ապացույցների հետազոտումը, որոնք վերաբերում են ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած խոսակցություններին:  Ապացույցների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված