27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է բազմաթիվ բարերարների ու անհատների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ:  Վարչապետը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, հատուկ զինհաշմանդամների համար հիմնված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանն […]

Ինչի՞ վրա է ծախսել Քննչական կոմիտեի «վերջին» միլիոնն Աղվան Հովսեփյանը

Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը նախքան հրաժարականի դիմում ներկայացնելը 2 առևտրային գործարք է կնքել` ծախսելով վերջին միլիոնը: Ընդ որում` այդ գործարքները կնքվել են մեկ անձից կատարվող գնումների միջոցով` առանց մրցույթների։ Ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 25-ին պայմանագիր է կնքել «Մագաս Ինվեստ» ընկերության հետ՝ ոչ ավել, ոչ պակաս, 1 մլն դրամի չափով: […]

Դպրոցների խորհուրդներում այլևս ծանոթ-բարեկամներ չեն ընդգրկվի (ֆոտո)

Շուտով դպրոցների խորհուրդների ձեւավորման կարգը կփոխվի: Այս մասին նշված է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման մեջ, որին նախարարը նաեւ լուսանկար է կցել: Դրանում Սպիտակի դպրոցների մեկի խորհրդի անդամների ցանկն են, բոլորը, գրառման համաձայն, տնօրենի մտերիմներն են: «Սպիտակ քաղաքի դպրոցներից մեկում տեղի է ունենալու տնօրենի ընտրություն։ Լուսանկարում այդ դպրոցի խորհուրդն է՝ գործող տնօրենի, ով […]

Ադրբեջանական ԶՈւ-երը նախիջևանյան ուղղությամբ փորձել են ամրապնդել իրենց դիրքերը

Հունիսի 30-ի  երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ «Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել […]

Կորյուն աբեղա Առաքելյանը ԱԱԾ-ին կոչ արեց ստուգումներ իրականացնել Մայր Աթոռի գանձատանը

Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիային մասնակից քաղաքացիները տեղյակ են Կաթողիկոսի՝ այսօրվա բողոքի ակցիան չանցկացնելու հորդորի մասին, սակայն նշեցին, որ Վեհափառի հորդորին ականջալուր չեն եղել, որովհետև նա երբևէ իրենց չի լսել։ Ըստ քաղաքացիների՝ Կաթողիկոսը վտանգել է եկեղեցու նկատմամբ հավատքը, նախկինում երբեք որևէ հավատացյալի չի ընդունել, սակայն վերջերս ընդունարանի դռները բաց են։ Կաթողիկոսի հրաժարականի […]

Դեպրեսիան ժառանգական երեւույթ է

Ամերիկյան Յել համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ դեպրեսիան գենետիկ բնույթ ունի: Ավանդաբար բժիշկները կարծել են, որ դեպրեսիան ուժեղ հոգեբանական լարվածության արդյունք է: Սակայն մարդու ուղեղի նորագույն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեպրեսիան առաջանում է MKP-1 գենի ակտիվացման պատճառով: Այդ գենի հիմնական գործառույթն այն է, որպեսզի առողջ պահի ուղեղը, սակայն դրա չափազանց ակտիվացման պայմաններում […]

52 տարեկանից՝ առանց հումորի

Ուելսի համալսարանի մասնագետների պնդմամբ, մարդիկ որքան մեծանում, այնքան կորցնում են հումորի զգացումը: Կենսախնդությունն ու հումորի զգացումը պայմանավորված են մարդու տարիքով: Ամենաշատ ծիծաղում են մինչև 12 տարեկան երեխաները` օրական մոտ 300 անգամ: Իրավիճակը փոխվում է դեռահասության ժամանակ` օրական վեց անգամ, քսան տարեկանից հետո` չորս անգամ: 30 տարեկանում ծիծաղն ավելի հաճախ է հնչում, քանի որ ընտանիքում հայտնվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված