12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կա նոր իրավիճակ, որը ենթադրում է Երևանի ավագանու նոր ընտրություններ

Կա նոր իրավիճակ, որը ենթադրում է Երևանի ավագանու նոր ընտրություններ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Հիմա օրենքով երկու սահմանված ձև կա՝ երեք ամիս ավագանին նիստ չի անում և դրանից հետո ցրվում է և քաղաքապետի հրաժարականից հետո` երեք օրվա ընթացքում, արտահերթ նիստ է հրավիրվում, որը վարում է Կամո Արեյանը որպես […]

Դասագրքերի բովանդակությունն ու որակը չեն բավարարում ներկայիս պահանջներին. նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է «Մանմար», «Էդիթ Պրինտ», «Տիգրան Մեծ», «Աստղիկ», «Զանգակ», «Անտարես», «Արևիկ», «Ոսկան Երևանցի», «Լույս» և «Սպիկա» հրատարակչությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցական դասագրքերի հետ կապված տեխնիկական և բովանդակային հարցեր: Նախարարը նշել է, որ նման ձևաչափով հանդիպման անհրաժեշտություն է առաջացել՝ քննարկելու առկա խնդիրները, դրանց լուծման ճանապարհները […]

Հուլիսի 11–ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի  11–ին՝  ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: ԹԵՄԱ՝  «Մարտիկ» հիմնադրամում չարաշահումներ են  հայտնաբերվել. Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ 2008-2017 թթ. ընթացքում «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կատարած վարչական ծախսերը  գերազանցել են ընդհանուր ծախսերը:

Հայտնի է Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի անունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լիլիթ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:

42 մլն դոլարը կգնա պետական բյուջե. Նիկոլ Փաշինյան

Հատուկ քննչական ծառայությունը   սպասում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձին։ Նա խոստացել է վկայի կարգավիճակով ներկայանալ հուլիսի 25-ին։ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշում է: «Նա իրոք կարող է հարգելի պատճառներ ունենան չներկայանալու համար, մենք այդ ամենը կպարզաբանենք: Հուսով եմ, որ նշանակված ժամկետին Քոչարյանը կգա»:  «Մարտի 1-ի» գործով այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս հրավիրվել են հարցաքննության, սակայն  ՀՔԾ […]

Քրեական գործ է հարուցվել «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի դեմ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Մարտիկ» հիմնադրամում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ 2008-2017 թթ. ընթացքում «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կատարած վարչական ծախսերը 10 տոկոսով գերազանցել են ընդհանուր […]

Զգույշ եղեք ինքներդ ձեր նկատմամբ

Սուրբ մարդիկ ասում են, որ եթե դու դատես մեկին, ապա հնարավոր է, որ դու ինքնդ ընկենս նույն փորձության մեջ, որի համար դատում էիր քո մերձավորին: Իսկ եթե տեսնում եք, որ մեկը սխալ է անում, ոչ թե դատեք, այլ օգնեք իրեն վերահաստատվել հեզության ոգով: Պողոս առաքյալն էլ գրում է, «զգույշ եղեք ինքներդ ձեր նկատմամբ, որպէսզի դուք […]

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեին՝ Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների և սողանքների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների և սողանքների հետևանքով մեծաթիվ զոհերի և ավերածությունների մասին, ինչի կապակցությամբ վշտակցություն և […]

Ճիշտ կլինի, որ լինի ԸՕ միասնական նախագիծ. Էդմոն Մարուքյան/տեսանյութ/

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ճիշտ է համարում, որ ԸՕ մեկ միասնական նախագիծ մշակվի եւ խորհրդարան բերվի: Այս մասին Մարուքյանն ասաց ԸՕ փոփոխությունների հարցով խորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում: « Ճիշտ կլինի, որ լինի միասնական նախագիծ՝ կոնսենսուսի արդյունք, եւ խորհրդարանում հանգիստ քննարկման առարկա դառնա»,-ասաց նա: Նշենք, որ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված